hy-AMen-USru-RU


ՄՐՑՈՒՅԹԻ  ԱՆՑԿԱՑՄԱՆ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Առկա ձևաչափով «ԿԱՄԵՐՏՈՆ - ՍՈԼԻՍՏ» մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ,  Արցախի և արտասահմանյան քաղաքացիներ:

2. Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 01.11.2019 թ.:

3. Մրցույթը կանցկացվի 2019 թ. նոյեմբերի 15-20-ը, Երևան քաղաքում:

4. Մրցույթին կարող են մասնակցել պատանի կատարողներ, ովքեր ծնվել են 2003 թ. նոյեմբերի 15-ից հետո:

5. «ԿԱՄԵՐՏՈՆ - ՍՈԼԻՍՏ» մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով, տարիքային խմբերով և կատարողական ծրագրերով

  • Առաջին տարիքային խումբ՝ մինչև 12 տարեկան (ներառյալ)
    ծրագիր՝ Յ. Ս. Բախ – Կոնցերտ f-moll, BWV 1056, 1-ին մաս

     
  • Երկրորդ տարիքային խումբ՝ 13-15 տարեկան (ներառյալ)
    ծրագիր՝ Յ. Ս. Բախ – Կոնցերտ d-moll, BWV 1052, 1-ին մաս

Հայտ

  • Առաջին տարիքային խումբ՝ մինչև 12 տարեկան (ներառյալ), (միայն մեկ ստեղծագործություն՝ ըստ ընտրության)
    ծրագիր՝ Յ. Ս. Բախ – Կոնցերտ a-moll, BWV 1041, 1-ին մաս
                       Ա. Վիվալդի  – Կոնցերտ a-moll, op. 3, 1-ին մաս
  • Երկրորդ տարիքային խումբ՝ 13-15 տարեկան (ներառյալ), (նշել միայն կոնցերտի 1-ին կամ 2-րդ և 3-րդ մասերը)
    ծրագիր՝ Ա. Վիվալդի – «Տարվա եղանակները», «Գարուն», E-dur, op. 8, 1-ին մաս
                       Ա. Վիվալդի – «Տարվա եղանակները», «Գարուն», E-dur, op. 8, 2-րդ և 3-րդ մասերը

Հայտ

Մեկ տարիքային խումբ՝ մինչև 15 տարեկան (ներառյալ)
ծրագիր՝ Գ. Գոլտերման – Կոնցերտ d-moll, op. 76, 1-ին մաս

Հայտ

Մեկ տարիքային խումբ՝ մինչև 15 տարեկան (ներառյալ)
ծրագիր՝ Յ. Ս. Բախ – «Մենուետ և սկերցո» h-moll, BWV 1067

Հայտ

  • Առաջին տարիքային խումբ՝ մինչև 12 տարեկան (ներառյալ) (միայն մեկ ստեղծագործություն՝ ըստ ընտրության)
    ծրագիր՝ Նեապոլիտանական երգ - «Papagallo»
                       Նեապոլիտանական երգ - «Lu cardillo»
  • Երկրորդ տարիքային խումբ՝ 13-15 տարեկան (ներառյալ), (միայն մեկ ստեղծագործություն՝ ըստ ընտրության)
    ծրագիր՝ Նեապոլիտանական երգ - «Nun me sceta»
                      Նեապոլիտանական երգ - «Tu, ca nun chiagne»

Հայտ

 

6. Մրցույթն անցնում է մեկ փուլով:

7. Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր:

8. Մրցույթի մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է այբբենական կարգով:

9. Օտարերկրյա մասնակիցները հրավերը ստանալուց հետո ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան:

10. Բոլոր մասնակիցներն իրենք են հոգում իրենց ճանապարհածախսն ու կեցությունը:

11. Մրցույթը կանցնի Երևան քաղաքում: Անցկացման կոնկրետ վայրը՝ ըստ անվանակարգերի, կհայտարարվի մրցույթից 10 օր առաջ: 

12. Մրցույթի կազմկոմիտեն իրեն է վերապահում մրցութային ելույթների բոլոր տեսակի ձայնագրման և նկարահանման իրավունքները:

13. Մասնակիցների համար սահմանված է մասնակցության վճար:

14. Մասնակցության վճարը փոխանցվում է հետևյալ հաշվեհամարներին.

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» 
Հաշվեհամար ՀՀ դրամով փոխանցումների համար. 220303350627000
Հաշվեհամար Եվրոյով փոխանցումների համար. 220303350338002
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Նպատակը` «Կամերտոն-Սոլիստ» մրցույթ
մասնակցի անունը, ազգանունը:

 

15. Մրցույթի մասնակցության վճարի չափը՝

  • ՀՀ և Արցախի քաղաքացիների համար՝ 7000 ՀՀ դրամ,
  • Արտասահմանյան քաղաքացիների համար՝ 30 եվրո:

16. Անհրաժեշտ է անդորրագրի պատճենը ներկայացնել մրցույթի կազմկոմիտեին կամ ուղարկել solist@kamerton.am հասցեին:

17. Վճարումը կատարվում է ոչ ուշ, քան հայտերի ընդունման ժամկետի վերջին օրը (հայտերի ընդունման ժամկետը՝ 01.09.2019 թ. - 1.11.2019 թ.): Հակառակ դեպքում հայտը չեղարկվում է:

18. Մրցույթին չներկայանալու, այլ պայմանների խախտման դեպքում մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Յուրաքանչյուր անվանակարգի և տարիքային խմբի համար սահմանված են դիպլոմներ, մրցանակներ. 

  • Գրան - պրի՝ Կամերային նվագախմբի հետ ելույթի հնարավորություն
  • Առաջին մրցանակ`    Դափնեկրի դիպլոմ
  • Երկրորդ մրցանակ`    Դափնեկրի դիպլոմ
  • Երրորդ մրցանակ`    Դափնեկրի դիպլոմ
  • Դիպլոմ
  • Խրախուսական մրցանակներ
  • Մասնակցության վկայականներ

Ժյուրին կարող է սահմանել հատուկ մրցանակներ: 
Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակները: 
Ժյուրիի որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:

Անհրաժեշտ փաստաթղթեր

•    մասնակցության հայտ /ձևը կից ներկայացվում է/,
•    ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը,
•    1 գունավոր լուսանկար 9x12,
•    Անհրաժեշտ փաստաթղթերը և մասնակցության վճարի անդորրագրի պատճենը պետք է ուղարկել մինչև 2019 թ. նոյեմբերի 1-ը հետևյալ հասցեով`
0014, Երևան, Ազատության 18, 
Մրցույթի կազմկոմիտե
հեռ./ֆաքս` (0037410) 28 29 79
հեռ.` (0037410) 28 53 20
կամ 
էլեկտրոնային փոստով` solist@kamerton.am 
կայքէջ՝ www.kamerton.am