hy-AMen-USru-RU
դասական վոկալ Անվանակարգի Ժյուրիի Անդամներ

Քրիստինե Սահակյան /ժյուրիի նախագահ/ - մեցցո-սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ: 

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը, այնուհետև ասպիրանտուրան (պրոֆ. Գոհար Գասպարյանի դասարան):
Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է: 1998 թ.-ից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի է: Օպերային դերերգերն են` Փառանձեմ, Ալմաստ, Ամներիս, Ազուչենա,  Սանտուցցա: Երգացանկն ընդգրկում է նաև Մոցարտի, Վերդիի, Դվորժակի «Ռեքվիեմ»-ները,  Պերգոլեզիի, Ռոսսինիի “Stabat Mater” ստեղծագործությունները, Բախի «Մատթեոսի չարչարանքները»:
Որպես մեներգչուհի հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր նվագախմբերի  հետ: Մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների, ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիբանանում, Հունաստանում: Հանդես է եկել դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովի, Լիոր Շամբադալի, Բայրոն Ֆիդետցիսի, Յուրի Կոչնևի, Յարեմա Սկիբինսկիի, Օհան Դուրյանի, Էդուարդ Թոփչյանի, Կարեն Դուրգարյանի, Վահան Մարտիրոսյանի, Սերգեյ Սմբատյանի և այլոց հետ: 
2002 թ.-ից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

 

Մերի Մովսիսյան –Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավաժական քոլեջի երգեցողության ամբիոնի դասախոս:

 

Հայկ Տիգրանյան – միջազգային մրցույթների դափնեկիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երգեցողության ամբիոնի դասախոս: