hy-AMen-USru-RU
Ֆլեյտա Անվանակարգի Ժյուրիի Անդամներ


 

Նարեկ Ավագյան /ժյուրիի նախագահ/ – հայ ֆլեյտահար: Ծնվել է Երևանում:
Ավարտել է Ժնևի կոնսերվատորիան (պրոֆեսոր Միշել Բելավանսի դասարան): Ծավալում է համերգային ակտիվ գործունեություն Հայաստանում և արտերկրում: Նրա կատարողական հմտությունները բարձր են գնահատել Ջեյմս Գելուեյը, Ժուլյեն Բոդիմանը, Էրիկ Գոդիբերը, Մանուել Հերնանդես դա Սիլվան, Ռիկարդո Ջիանին և այլք:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր է:
Համերգներով հանդես է եկել Ալան Ալթինօղլուի, Անտոնի Վիտի, Լիոր Շամբադալի, Ֆրանչեսկա Կարտայի, Քրիստոֆ Կուանի և այլ հանրահայտ երաժիշտների հետ: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում, Լիբանանում, թե նվագախմբի կազմում, թե իբրև մենակատար:  
Հինավուրց երաժշտության՝ իր հետաքրքրությունների շրջանակներում ուսումնասիրել է տրավերսոյի (բարոք ֆլեյտա) կատարողական արվեստը` պրոֆեսոր Սերժ Սաիտայի ղեկավարությամբ:
Հանդես է եկել իբրև առաջին կատարող մի շարք ժամանակակից  հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործությունների (Էրիկ Գոդիբեր, Յոհան Թրայշել և այլն):
2018 թվականից ժամանակակից երաժշտության հանրահռչակող «Ասոնանս» անսամբլի անդամ է:

 

Սոնա Հարությունյան – ֆլեյտահար, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առաջատար դասատու

 

 

Արամ Հարությունյան- ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր: Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի լարային գործիքների ամբիոնի վարիչ, քոլեջի կամերային նվագախմբի ղեկավար և դիրիժոր: «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության անդամ