hy-AMen-USru-RU
X

2002 թ. հիմնվեց և հայ երաժշտական մշակույթում շուրջ 4 տարի ակտիվ գործունեություն ծավալեց «Կամերտոն» արվեստագետների հասարակական կազմակերպությունը: Այն իր ժամանակ հանդես եկավ այնպիսի քայլերով, ինչպիսին էր, օրինակ, հայ մշակութային իրականությունում այդ օրերին առաջին՝ պատանիների կամերային նվագախմբի հիմնումն ու նրա կանոնավոր համերգային գործունեությունը: Պատանի կատարողները՝ մենանվագ կատարումներով, և «Կամերտոնի» կատարողական խմբերը, այդ թվում՝ կամերային նվագախումբը, մասնակցել են բազում մշակութային և հասարակական - սոցիալ - մշակութային նախագծերի, միջոցառումների: Ուշագրավ փաստ է և այն, որ դեռևս 2003 թ., Ա. Խաչատրյանի 100-ամյա հոբելյանի՝ իր նախաձեռնությամբ իրականացված տոնական միջոցառումների շրջանակներում, «Կամերտոնը» բարձրացրել է ՀՀ ազգային օրհներգի՝ խաչատրյանական տարբերակով փոխարինման խնդիրը: Լինելով մտավորականների յուրատեսակ կենտրոն, Կամերտոնը մշտապես իր սկզբունքային, մասնագիտական վերաբերմունքն է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման խնդիրների վերաբերյալ:
2019 թ., երկարատև դադարից հետո, վերակազմավորվեց «Կամերտոնը»՝ իբրև մշակութային հասարակական կազմակերպություն: