hy-AMen-USru-RU
Ջութակ Անվանակարգի Ժյուրիի Անդամներ
Արմեն Հարությունյան /ժյուրիի նախագահ/ - հայ ջութակահար, մանկավարժ, հասարակական գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Ավարտել է 
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր Հ. Բոգդանյանի դասարան, 1984 թ.), ապա ասպիրանտուրան (պրոֆեսոր Ա. Շամշյանի դասարան, 1999 թ.):
1987 թվականից  մինչ այսօր իրականացնում է ակտիվ մանկավարժական գործունեություն Երևան  քաղաքի առաջատար երաժշտական դպրոցներում, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Վարել է վարպետության դասեր Բելգիայի, Լիբանանի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում: Ուսանողներից շատերը միջազգային, համահայկական և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են: 
1993 թվականից աշխատում է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանում (այժմ՝ քոլեջ) սկզբում որպես ուսումնական գծով փոխտնօրեն, 2008 թվականից՝ որպես տնօրեն:
2002 թվականից  «Կամերտոն» հասարակական - մշակութային կազմակերպության հիմնադիրը և նախագահն է, 2011 թվականից՝ «Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ - փառատոնի» գեղարվեստական ղեկավարը:
Պարբերաբար հանդես է գալիս հանրապետական և միջազգային մրցույթների ժյուրիի կազմում:
Հարությունյանը ՀՀ վաստակավոր մանկավարժ է, պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

 

Հայկ Մանուկյան – ջութակահար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր:  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի   դասախոս: 

 

Արամ Հարությունյան- ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր: Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի լարային գործիքների ամբիոնի վարիչ, քոլեջի կամերային նվագախմբի ղեկավար և դիրիժոր: «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության անդամ:

 

Կարմեն Թոսունյան - ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: