Մասնավորապես՝ աջակցել մշակութային նպաստավոր քաղաքականության մշակմանը:
Բացահայտել պատանի և երիտասարդ շնորհալի կատարողների, ապահովել նրանց բովանդակալից ստեղծագործական, կատարողական և կրթական ընթացքները:
Նպաստել մշակութային կապերի ստեղծմանը սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև արտերկրի՝ երաժշտական մշակույթ ներկայացնող կազմակերպությունների հետ:
«Կամերտոնը» բաց է համագործակցության համար թե՛ անհատների և թե՛ կազմակերպությունների հետ: Այն՝ իր «Կամերտոն» ակումբով, հավակնում է լինել եզակի հարթակ մեր երկրի մշակութային արժանապատիվ դիմագծի պահպանմամբ և կատարելագործմամբ շահագրգիռ անձանց ստեղծագործական շփման համար: Այստեղ կարևորվում են պրոֆեսիոնալիզմը, առողջ բանավեճի մթնոլորտը, ստեղծագործ միտքը:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժտամանկավարժական քոլեջի նախաձեռնությամբ 2011, 2013, 2015 և 2017 թթ. կազմակերպվել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային 4 մրցույթ-փառատոն, որոնց մասնակցել է մոտ 400 պատանի ու երիտասարդ դաշնակահար` Երևանից, Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ղազախստանից, Ավստրալիայից, Սիրիայից, Չինաստանից, Ֆրանսիայից և Էստոնիայից: