hy-AMru-RU
X

 

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԵՐԳԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

     Սեղմելով մեծ մրցանակակրի, իսկ որոշ տարիքային խմբերում I մրցանակակիրների անվան վրա հնարավոր կլինի դիտել ելույթի տեսագրությունը:

I տարիքային խումբ
I возрастная категория

Անուն Ազգանուն

Name Surname

 Մրցանակային տեղ

Prize place

 Երկիր

Country

1

 Մաքսիմ Գրիգորյան

I մրցանակ

Հայաստան

2

 Նինո Օկինաշվիլի
 Nino Okinashvili

I մրցանակ
1st prize

Վրաստան
Georgia

3

 Անի Սարգսյան

I մրցանակ

Հայաստան

4

 Մարիաննա Հայրապետյանց

I մրցանակ

Ռուսաստան
Россия

5

 Անի Հայրապետյան

II մրցանակ

Արցախ

6

 Անահիտ Ոսկանյան

II մրցանակ

Հայաստան

7

 Միլենա Ներսիսյան

II մրցանակ

Հայաստան

8

 Էլիդա Յոլյան

II մրցանակ

Հայաստան

9

 Սեյրան Դովլաթբեկյան

III մրցանակ

Հայաստան

10

 Արեն Իսրաելյան

III մրցանակ

Հայաստան

11

 Դավիթ Պետրոսյան

III մրցանակ

Հայաստան

12

 Ռաֆայել Թումանյան

III մրցանակ

Հայաստան

13

 Լիա Ղազարյան

III մրցանակ

Արցախ

14

 Անգելինա Օհանյան
 Ангелина Оганян

III մրցանակ
III премия

Ռուսաստան
Россия

15

 Տիգրան Հովհաննիսյան

IV մրցանակ

Հայաստան

16

 Նարե Աբրահամյան

IV մրցանակ

Արցախ

17

 Մերի Գրիգորյան

IV մրցանակ

Հայաստան

18

 Մանե Մարտիրոսյան

IV մրցանակ

Հայաստան

19

 Էլինա Կոծինյան

IV մրցանակ

Հայաստան

20

 Գաբիա Օկեանա Գրիցյուտե
Gabija Okeana Griciūtė

IV մրցանակ
4th prize

Литва
Lithuania

21

 Ալեք Կյուրեղյան

IV մրցանակ

Հայաստան

22

 Սուրեն Թունյան

IV մրցանակ

Արցախ

23

 Մարիա Արզումանյան

IV մրցանակ

Արցախ

24

 Լիզա Ավետիսյան

IV մրցանակ

Հայաստան

25

 Գարիկ Ասլանյան

IV մրցանակ

Հայաստան

26

 Աննա Ղարիբյան

IV մրցանակ

Հայաստան

27

 Վահան Հովհաննիսյան

V մրցանակ

Հայաստան

28

 Էդուարդ Հովհաննիսյան

V մրցանակ

Հայաստան

29

 Հրաչյա Մովսիսյան

V մրցանակ

Հայաստան

30

 Նատալի Սաֆարյան

Դիպլոմ

Հայաստան

31

 Հովհաննես Մկրտչյան

Դիպլոմ

Հայաստան

32

 Էլեն Մկրտչյան

Դիպլոմ

Հայաստան

II տարիքային խումբ
II возрастная категория

 Անուն Ազգանուն

 Name Surname

Մրցանակային տեղ

Prize place

 Երկիր

Country

1

 Նարինե Մաթևոսյան

Մեծ Մրց.

Հայաստան

2

 Լևոն Ալմասյան

I մրցանակ

Հայաստան

3

 Սեդա Սեյրանյան

I մրցանակ

Հայաստան

4

 Արփի Գևորգյան

II մրցանակ

Հայաստան

5

 Մարիամ Բաբայան

II մրցանակ

Հայաստան

6

 Ալեն Նազարյան

II մրցանակ

Հայաստան

7

 Աննա Գրիգորյան

II մրցանակ

Հայաստան

8

 Մարիա Գասպարյան

II մրցանակ

Հայաստան

9

 Լուսինե Ավագյան

III մրցանակ

Հայաստան

10

 Մարիա Խանդանյան

III մրցանակ

Հայաստան

11

 Գայանե Վարդանյան

III մրցանակ

Հայաստան

12

 Ալբերտ Անդրեասյան

III մրցանակ

Հայաստան

13

 Ալեն Մանուկյան

III մրցանակ

Հայաստան

14

 Աննա Հակոբյան

IV մրցանակ

Հայաստան

15

 Կարեն Նալբանդյան

IV մրցանակ

Հայաստան

16

 Միլենա Վարդանյան

IV մրցանակ

Հայաստան

17

 Գարիկ Առաքելյան

IV մրցանակ

Հայաստան

18

 Լաուրա Հովհաննիսյան

IV մրցանակ

Հայաստան

19

 Միլենա Սիմոնյան
 Милена Симонян

IV մրցանակ
IV премия

Ռուսաստան
Россия

20

 Լարիսա Պռազյան

IV մրցանակ

Հայաստան

21

 Վահրամ Հովհաննիսյան

IV մրցանակ

Հայաստան

22

 Պավել Խաչատուրյան
 Павел Хачатрян

IV մրցանակ
IV премия

Վրաստան
Georgia

23

 Գարեգին Մարգարյան

V մրցանակ

Հայաստան

24

 Մանե Քոթանյան

V մրցանակ

Հայաստան

25

 Մարիա Կարապետյան

V մրցանակ

Հայաստան

26

 Նարե Մուրադյան

V մրցանակ

Հայաստան

27

 Էրիկ Գասպարյան

V մրցանակ

Հայաստան

III տարիքային խումբ
III возрастная категория

 Անուն Ազգանուն

 Name Surname

 Մրցանակային տեղ

Prize place

 Երկիր

Country

1

 Էլինա Բադալյան

I մրցանակ

Հայաստան

2

 Իռեն Բաղդասարյան

II մրցանակ

Հայաստան

3

 Հրաչյա Խաչատրյան

II մրցանակ

Հայաստան

4

 Մարկ Հայրապետյան

II մրցանակ

Հայաստան

5

 Ալվարդ Հակոբյան

II մրցանակ

Հայաստան

6

 Ազատ Հովհաննիսյան

II մրցանակ

Հայաստան

7

 Վարդան Ալեքսանյան
 Вардан Алексанян

II մրցանակ
II премия

Ռուսաստան
Россия

8

 Աննա Գրիգորյան

III մրցանակ

Հայաստան

9

 Լիլիա Մեխակյան

IV մրցանակ

Հայաստան

 


 

 


ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԵՐԳԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝
ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

15-20 ՄԱՅԻՍԻ, 2021
ք. Երևան

Հիմնադիրներ

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ​​քոլեջ

«Կամերտոն» մշակութային և հասարակական կազմակերպություն

 

Աջակիցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ՝ Երվանդ Երզնկյան

ՀՀ Պետական ջազային նվագախումբ գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր

արտիստ՝ Արմեն Հյուսնունց

Երևանի ոսկերչական գործարան -1 «Գնոմոն»

 

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ

Լրացավ տաղանդավոր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջն այս կապակցությամբ, նախաձեռնում է Առնո Բաբաջանյանի էստրադային երգերի մրցույթ-փառատոն:

Բաբաջանյանն իր ժամանակի մարմնավորումն էր: Նրա ստեղծագործական ժառանգությունը կենսականության, վառ կերպարայնության, հզոր ներուժի և խորը բովանդակության մի ամբողջություն է: Անկախ նրանից՝ ինչ ոճական ուղղվածություն ունի ստեղծագործությունը, այն միշտ գտնում է դեպի ունկնդրի հոգին տանող ուղիներ:

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը մշտապես տոգորված է եղել կոմպոզիտորի արվեստով: Սկսած 1996 թվականից, մեր հաստատության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, անցկացվել է Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների  6 հանրապետական, իսկ 2011 թվականից՝ 5 միջազգային մրցույթ-փառատոն։ Մրցութ-փառատոներն ունեցել են մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Լիտվա, Ֆրանսիա, Ավստրալիա, ԱՄՆ, Սիրիա, Իրան, Չինաստան։

Նպատակը, որ միավորել է բոլորին, Առնո Բաբաջանյանի երաժշտության տոն կազմակերպելն էր՝ կոմպոզիտորի սիրելի Երևանում։

 

 

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել պատանի և երիտասարդ կատարողներ՝ տարբեր երկրներից։
  2. Մասնակիցների ելույթները ունկնդրվում են տեսանյութով, մայիսի 15-ից 20-ը։
  3. Մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք տարիքային խմբերով.
  • առաջին տարիքային խումբ`մինչև 14 տարեկան ներառյալ
  • երկրորդ տարիքային խումբ`15-ից 18 տարեկան ներառյալ
  • երրորդ տարիքային խումբ`19-ից 25 տարեկան ներառյալ
  1. Մրցույթ-փառատոնը տեղի կունենա մեկ փուլով:
  2.  Ժյուրին, մրցույթից դուրս կարգով, կարող է նաև լսել տարիքային խմբերից  դուրս անհատ կատարողների և անսամբլային /երկու և ավելի կատարողներ/ ելույթներ: Լավագույն ելույթները կարժանանան դիպլոմի և կպարգևատրվեն: Մասնակցության վճարը՝ տե՛ս «Ֆինանսական պայմաններ» բաժնում.

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

    Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար.ՀՀ քաղաքացիների համար՝

  • առաջին տարիքային խումբ -10000 /տաս հազար/ ՀՀ դրամ,
  • երկրորդ տարիքային խումբ -12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ,
  • երրորդ տարիքային խումբ - 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:

Օտարերկրյա քաղաքացիների համար՝

  • առաջին տարիքային խումբ - 30 /երեսուն/ EUR,
  • երկրորդ տարիքային խումբ - 35 /երեսունհինգ/ EUR,
  • երրորդ տարիքային խումբ - 40 /քառասուն/ EUR:

 

Մրցույթից դուրս՝ անսամբլային կազմերի համար՝

  • 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ՝ ՀՀ քաղաքացիների համար,
  • 50 /հիսուն/ EUR օտարերկրյա քաղաքացիների համար:

Մրցույթից դուրս՝ անհատ կատարողների համար

  • 15000 /տասնըհինգ հազար/ ՀՀ դրամ՝ ՀՀ քաղաքացիների համար,
  • 40 /քառասուն/ EUR օտարերկրյա քաղաքացիների համար:

 

Խնդրում ենք վճարումը կատարելիս հաշվի առնել բանկային ծառայավճարը:

Մասնակցության վճարը փոխանցվում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հետևյալ հաշվեհամարներին.

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների համար

1. ՀՀ դրամով փոխանցումների համար. 220303350627000

2. Եվրոյով փոխանցումների համար. 220303350338002

Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն

Նպատակը` «Բաբաջանյան -100» մրցույթ, մասնակցի անունը, ազգանունը:

 

Արտասահմանյան քաղաքացիների համար

Վճարման ռեկվիզիտներ՝

Թղթակից բանկ: Commerzbank, AG

Address: 60261 Frankfurt am Main, Germany

SWIFT: COBADEFF

Ստացողի բանկ: ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT: AGCAAM22

Թղթակցային հաշիվ: 400888012200

Ստացողի հաշվեհամար: AM220303350338002

Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն

Նպատակը` «Բաբաջանյան- 100» մրցույթ, մասնակցի անունը, ազգանունը:

 

Մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում:

 

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Առաջին տարիքային խումբ

Գրան Պրի - հուշամեդալ

Առաջին մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

 

Երկրորդ տարիքային խումբ

Գրան Պրի - հուշամեդալ

Առաջին մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

 

Երրորդ տարիքային խումբ

Գրան Պրի - հուշամեդալ

Առաջին մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

Մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն, լավագույն մասնակիցների համար, սահմանել է  դրամական մրցանակներ և նվերներ բոլոր տարիքային խմբերում:

Այն մասնակիցներն, ովքեր մրցանակային տեղեր չեն գրավի, կստանան մասնակցության վկայականներ:

Օտարերկրյա մասնակիցներին պատվոգրերն ուղարկվում են էլ. փոստով:

Ժյուրիի կազմում ներգրավված են էստրադային-ջաղային կատարողական արվեստի հայտնի և վաստակավոր ներկայացուցիչներ, երաժիշտներ՝ ովքեր աշխատել և շփվել են Առնո Բաբաջանյանի հետ:

Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ չկիսել մրցանակները:

Ժյուրիի որոշումները վերջնական են և ենթակա չեն վերանայման:

 

Մրցույթ-փառատոնի լավագույն մասնակիցները /Գրան Պրի և 1-ին մրցանակ/ հնարավորություն կունենան ելույթ ունենալ Մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությանը՝ Գալա համերգին նաև մրցույթ-փառատոնի աջակիցներ՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ՝ Երվանդ Երզնկյան) կամ ՀՀ Պետական ջազային նվագախմբի (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արմեն Հյուսնունց) հետ միասին:

Գալա համերգի անցկացման մանրամասների մասին կտեղեկացվի կայքի հայտարարություններում:

​​Օտարերկրյա մասնակիցների Գալա համերգին մասնակցելու անհնարինության  դեպքում, համերգի ժամանակ նրանց կատարումները կհնչեն տեսանյութով:

Լավագույն կատարումները կտեղադրվեն www.kamerton.am կայքում:

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Պահանջվող փաստաթղթերն են՝

  • մասնակցության հայտ (լրացվում է առցանց, www.kamerton.am կայքում),
  • ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
  • տեսագրություն/ներ/ ՝ երկու երգերի կատարումներով:

 

ԾՐԱԳԻՐ

Առաջին տարիքային խումբ /մինչև 14 տարեկան/

  • Առնո Բաբաջանյանի 1 երգ,
  • այլ կոմպոզիտորի 1 երգ:

Երգերը պետք է լինեն տարաբնույթ, կարող են կատարվել ցանկացած ձևաչափով՝ մինուսային ֆոնոգրամով, դաշնամուրի նվագակցությամբ, նվագախմբի հետ և այլն:

 

Երկրորդ տարիքային խումբ /15-ից 18 տարեկան ներառյալ/

  • Առնո Բաբաջանյանի 2 տարաբնույթ երգ /կարող են կատարվել ցանկացած ձևաչափով՝ մինուսային ֆոնոգրամով, դաշնամուրի նվագակցությամբ, նվագախմբի հետ և այլն/:
     

Երրորդ տարիքային խումբ /19-ից 25 տարեկան ներառյալ/

Առնո Բաբաջանյանի 2 տարաբնույթ երգ, որոնցից՝

  • 1 երգ՝ նորքոհիշյալ պարտադիր երգացանկից՝ դաշնամուրային նվագակցությամբ, առանց միկրոֆոնի.

Երգերի նոտաները տեղադրված  են մրցույթ-փառատոնի կայքում

 

  • 2-րդ երգը՝ ըստ մասնակցի ընտրության /կարող է կատարվել ցանկացած ձևաչափով՝ մինուսային ֆոնոգրամով, դաշնամուրի նվագակցությամբ, նվագախմբի հետ և այլն/,

 

Ստեղծագործությունները կատարվում են անգիր։

 

ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Տեսագրությունը պետք է լինի սկզբից մինչև վերջ, առանց ընդհատումների և մոնտաժի:
  2. Մասնակիցը, ինչպես նաև նվագակցողը պետք է տեսանելի լինեն կադրում:
  3. Կատարումից առաջ մասնակիցը, դեմքով դեպի տեսախցիկը պետք է հայտարարի իր անունը, ազգանունը, տարիքային խումբը, ստեղծագործության հեղինակն ու անվանումը`ավարտելով հետևյալ խոսքերով. «Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնի համար»:
  4. Ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր:
  5. Տեսագրությունը, որը չի համապատասխանի վերը նշված պահանջներին, չի ընդունվի:

 

    Հայտերն ընդունվում են մինչև 2021 թ․մայիսի 10-ը։


Մրցույթի կազմկոմիտե
Հեռախոս՝ (0037410) 28 53 20
Հեռահոս/ֆաքս՝ (0037410) 28 29 79
Կայքէջ՝ www. kamerton.am
Էլ․ հասցե՝ solist@kamerton.am

 

Հայտ

Առցանց հայտը լրացվում է «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության www.kamerton.am կայքում ` «Մրցույթներ» բաժնում:

• Հայտը ուղարկելուց հետո դուք կստանաք նամակ հաստատման մասին:

• Հայտը հաստատվում է վճարման սկանավորված անդորրագրի ստանալուց հետո:

• Մրցույթի պայմաններին չհամապատասխանող հայտ ներկայացնելու  դեպքում մասնակիցը կստանա նամակ ` որտեղ նշված կլինեն  մերժման պատճառները:

• Մասնակիցն իրավունք ունի նոր հայտ ներկայացնել առանց վերավճարման: Արդեն կատարված վճարման անդորրագիրը կցվում է նոր հայտին:

! Հարգելի մասնակիցներ, խնդրում ենք ուշադիր լրացնել հայտը: Հայտում նշած ձեր տվյալները կներառվեն մասնակցության դիպլոմների և հավաստագրերի մեջ: Բացի այդ, ձեզ հետ հետադարձ կապը՝ իրականացվելու է հիմնվելով ձեր տրամադրած տեղեկատվության վրա: