📌 Լրացնել հայտ
📥 Ներբեռնել Աֆիշը
Անցկացման ժամկետը՝ 2025 թ․ հոկտեմբերի 1-ից 5-ը
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թ․ սեպտեմբերի 29
Ձևաչափը՝ մեկ փուլով, առցանց
Գալա համերգը՝ առկա ձևաչափով, Հայաստանում լավագույն համերգասրահներից մեկում։
Գալա համերգին ելույթ կունենան Գրան-պրի և առաջին մրցանակների դափնեկիրները, ինչպես նաև ժյուրիի ընտրած մասնակիցները։ Գալա համերգի օրը կհայտարարվի լրացուցիչ։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մրցույթը անցկացվում է երեք տարիքային խմբում՝
- I խումբ – մինչև 9 տարեկան ներառյալ
- II խումբ – մինչև 13 տարեկան ներառյալ
- III խումբ – մինչև 17 տարեկան ներառյալ
- IV խումբ – մինչև 23 տարեկան ներառյալ
- Բոլոր մասնակիցները ստանում են դիպլոմներ։
- Կազմակերպիչները իրավունք ունեն օգտագործել մասնակիցների լուսանկարներն ու տեսանյութերը գովազդային նպատակներով։
- Հաղթողների տեսանյութերը հրապարակվելու են, և առանց կազմակերպիչների համաձայնության չի թույլատրվելու դրանք հեռացնել։
- Կազմակերպիչները իրավունք են վերապահում փոփոխել կանոնակարգը՝ մասնակիցների լավագույն շահերից ելնելով։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ԵՎ ԾՐԱԳԻՐ
- I խումբ (մինչև 9 տ.) – ազատ ծրագիր (մինչև 15 րոպե)
- II խումբ (մինչև 13 տ.) – ազատ ծրագիր (մինչև 20 րոպե)
- III խումբ (մինչև 17 տ.) – ազատ ծրագիր (մինչև 25 րոպե)
- IV խումբ (մինչև 23 տ.) – ազատ ծրագիր (մինչև 30րոպե)
Բոլոր ստեղծագործությունները կատարվում են անգիր։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Գրան-պրի I խմբում – 200 եվրո
- Գրան-պրի II խմբում – 250 եվրո
- Գրան-պրի III խմբում – 300 եվրո
- Գրան-պրի IV խմբում – 350 եվրո
- I-ից V աստիճանի դափնեկիրներ
- Դիպլոմանտներ
- Մասնակցության վկայականներ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Գրանցման վճար բոլոր տարիքային խմբերի համար՝ 150 եվրո
- Վճարները չեն վերադարձվում
- Մրցույթին մասնակցելու հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները
ԺՅՈՒՐԻ
- Ժյուրին կազմված է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներից ու մանկավարժներից
- Ժյուրին իրավունք ունի մրցանակները կիսելու կամ չշնորհելու
- Ժյուրիի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն
ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Տեսագրությունը պետք է պատրաստվի հատուկ մրցույթի համար
- Մինչ կատարման սկիզբը պետք է ասել․ «Այս տեսագրությունը կատարվել է «Կամերտոն-Սոլիստ» 2025 մրցույթի համար»
- Յուրաքանչյուր ստեղծագործություն ներկայացվում է առանձին տեսանյութով
- Խմբագրում, մոնտաժ և կտրում արգելվում են
- Տեսախցիկը պետք է հստակ ցուցադրի մասնակցի դեմքն ու ձեռքերը
- Նվագակցությունը՝ միայն դաշնամուրային
- Տեսանյութի վերնագիրը՝ Մասնակցի անուն, ազգանուն, տարիքային խումբ, ստեղծագործության անուն
- Ուղարկվում է հետևյալ էլ․ հասցեին՝ solist@kamerton.am
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։