hy-AMru-RU

                                      

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ

VI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ք. ԵՐԵՎԱՆ

2021, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-28

 

Հիմնադիրներ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ​​քոլեջ

«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն

Աջակիցներ

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ

Երևանի ոսկերչական գործարան - 1 «Գնոմոն»

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2021 թ. նոյեմբերի 7-ը (լրացնել առցանց, www.kamerton.am  կայքում):
  2. Մրցույթ-փառատոնն անցկացվում է երկու ձևաչափով՝ առկա և առցանց:
  3. Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ տարբեր երկրներից, ծնված 2001 թ. հոկտեմբերի 14-ից հետո:
  4. Առցանց ձևաչափով մասնակիցների լսումները կանցկացվեն տեսագրություններով:
  5. Առցանց ձևաչափով մասնակիցները ներկայացնում են YouTube-ում հրապարակված տեսագրության հղումը:
  6. Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումների  խստացման պարագայում մրցույթ-փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով՝ բոլոր մասնակիցների համար:
  7. Մրցույթ-փառատոնը անցկացվում է երեք տարիքային խմբով.
  • Պատանեկան Ա - մինչև 11 տարեկան ներառյալ
  • Պատանեկան Բ - 12-ից 15 տարեկան ներառյալ
  • Երիտասարդական - 16-ից 19 տարեկան ներառյալ:
  1. Պատանեկան Ա և Բ խմբերում մրցույթ-փառատոնը անցկացվում է մեկ փուլով:
  2. Երիտասարդական տարիքային խմբում մրցույթ-փառատոնը անցկացվում է երկու փուլով. բոլոր մասնակիցները պարտադիր կարգով հանդես են գալիս երկու փուլի ծրագրով:
  3. Նախորդ մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակակիրները նույն տարիքային խմբում հանդես գալ չեն կարող:
  4. Բոլոր ստեղծագործությունները կատարվում են անգիր:
  5. Մրցույթ-փառատոնի դրամական պարգևները հավասարապես կիսվում են մասնակցի և նրա ուսուցչի միջև:
  6. Բոլոր տարիքային խմբերի մասնակիցները կստանան մասնակցության վկայական:
  7. Առկա ձևաչափով մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Առցանց ձևաչափով մասնակիցների տեսագրությունների ունկնդրումը կանցակցվի ըստ հայտերի ընդունման հերթականության: Երիտասարդական խմբում ելույթների հերթականությունը նույնն է երկու փուլերում:
  8. Մրցույթ-փառատոնը կանցկացվի Երևան քաղաքի լավագույն համերգային դահլիճներում: Թե առկա, թե առցանց ելույթները հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար՝ տվյալ համերգային դահլիճում:
  9. Երիտասարդական խմբի մասնակիցներին տրվում է մեկ ակուստիկ փորձի հնարավորություն, իսկ արտասահմանյան մասնակիցներին՝ նաև փորձասենյակ:
  10. Առկա ձևաչափով արտասահմանյան մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը վճարում են իրենք:
  11. Մրցույթ-փառատոնի հեռարձակման, տեսագրության և ձայնագրության հեղինակային իրավունքը պատկանում է միայն մրցույթ-փառատոնի կազմկոմիտեին:
  12. Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար, որ անհրաժեշտ է կատարել «ԱԿԲԱԲԱՆԿ»-ի, հետևյալ հաշվեհամարներին.

ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար՝

ՀՀ դրամով. 220303350627000

Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն

Նպատակը` «Դաշնամուրային մրցույթ», մասնակցի անունը, ազգանունը:

Արտասահմանյան քաղաքացիների համար վճարման ռեկվիզիտներ՝

Թղթակից բանկ: Commerzbank, AG

  • : 60261 Frankfurt am Main, Germany

SWIFT: COBADEFF

Ստացողի բանկ: «ACBABANK» OJSC

SWIFT: AGCAAM22

Թղթակցային հաշիվ: 400888012200

Ստացողի հաշվեհամար: AM220303350338002

Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն

Նպատակը` «Դաշնամուրային մրցույթ», մասնակցի անունը, ազգանունը:

Մասնակցության վճարը ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար.

   Պատանեկան Ա խումբ  - 10000 ՀՀ դրամ

   Պատանեկան Բ խումբ  - 15000 ՀՀ դրամ

   Երիտասարդական խումբ - 20000 ՀՀ դրամ

Մասնակցության վճարը արտասահմանյան քաղաքացիների համար.

   Պատանեկան Ա խումբ - 40 եվրո

   Պատանեկան Բ խումբ - 50 եվրո

   Երիտասարդական խումբ - 70 եվրո

Վճարումը կատարելիս հաշվի առնել բանկային ծառայավճարը:

Մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

 

  • Պատանեկան Ա խումբ

 

Առաջին մրցանակ - դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ

Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

Հատուկ մրցանակներ և պարգևներ «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից

 

 

  • Պատանեկան Բ խումբ

 

Առաջին մրցանակ - 400 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ

Երկրորդ մրցանակ - 300 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - 200 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

 

  • Երիտասարդական խումբ

 

Առաջին մրցանակ700 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ

Երկրորդ մրցանակ - 500 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - 300 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ

Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ

Դիպլոմ

Առկա ձևաչափով մասնակիցներին դրամական մրցանակները կտրվեն ՀՀ դրամով:

Առցանց ձևաչափով՝ արտասահմանյան մասնակիցներին դրամական մրցանակները, ըստ իրենց ցանկության, կուղարկվեն իրենց համար նախընտրելի տարադրամով, ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով:

 

Սահմանված են հատուկ մրցանակներ և պարգևներ.

  • Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կողմից՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար մրցանակ, բոլոր տարիքային խմբերում:
  • Մրցանակ «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից:

 

Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակները:

Ժյուրին իրավունք ունի ընդհատել ելույթը՝ ստեղծագործությունների կատարման համար սահմանված ժամանակը գերազանցելու պարագայում:

Ժյուրիի որոշումը վերջնական է և ենթական չէ վերանայման:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  • Հայտադիմում (լրացվում է առցանց, www.kamerton.am  և www.ababajanyan.am կայքերում)
  • Ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը
  • Մեկ գունավոր լուսանկար՝ 9x12 չափի

 

ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Յուրաքանչյուր խմբում անհրաժեշտ  տեսագրությունների քանակն է.
  • «Ա» խումբ - մեկ տեսագրություն,
  • «Բ» խումբ - մեկ տեսագրություն,
  • Երիտասարդական խումբ - երկու տեսագրություն (յուրաքանչյուր փուլի համար` մեկական):
  1. Ստեղծագործությունների կատարման միջև տեսագրությունը չպետք է ընդհատվի և մոնտաժվի՝ առկա և առցանց մասնակիցների ելույթների իրավահավասար պայմաններ ապահովելու նպատակով։
  2. Մասնակցի դեմքը և ձեռքերը պետք է պարզորոշ տեսանելի լինեն:
  3. Կատարումից առաջ մասնակիցը, դեմքով դեպի տեսախցիկը պետք է հայտարարի իր անունը, ազգանունը, տարիքային խումբը և հետևյալ տեքսը. «Առնո Բաբաջանյանի անվան դաշնամուրային մրցույթ-փառատոնի համար»:
  4. Տեսագրությունը, որը չի համապատասխանի վերը նշված պահանջներին, չի ընդունվի:

 

ԾՐԱԳԻՐ

 

Պատանեկան Ա խումբ

/մինչև 11 տարեկան ներառյալ/

 

Մասնակիցը ներկայացնում է ազատ ծրագիր՝ 8-12 րոպե տևողության՝ Ա. Բաբաջանյանի մեկ ստեղծագործության պարտադիր ներառմամբ:

 

Պատանեկան Բ խումբ

/12-ից մինչև 15 տարեկան ներառյալ/

 

Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 15-20 րոպե տևողության՝ ներառյալ.

  1. սոնատ կամ սոնատինի առաջին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Կլեմենտի/,
  2. Ա. Բաբաջանյանի մեկ ստեղծագործություն՝ պարտադիր,
  3. մեկ կամ երկու տարաբնույթ ստեղծագործություն՝ մասնակցի ընտրությամբ:

 

Երիտասարդական խումբ

/16-ից մինչև 19 տարեկան ներառյալ/

1-ին փուլ

Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 15-20 րոպե տևողության՝ ներառյալ.

  1. մեկ վիրտուոզ էտյուդ /Շոպեն, Լիստ, Ռախմանինով, Սկրյաբին, Դեբյուսի/,
  2. դասական սոնատի առաջին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն /
  3. հայ կոմպոզիտորի կամ մասնակցի ազգության կոմպոզիտորի ստեղծագործություն /տվյալ ստեղծագործության նոտաները տրամադրվում են ժյուրիին/:

 

2-րդ փուլ

Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 15-20 րոպե տևողության՝ ներառյալ.

  1. Ա. Բաբաջանյանի հետևյալ ստեղծագործությունների ցանկից որևէ կետ՝ ըստ մասնակցի ընտրության.
  • «Պրելյուդ» և «Վաղարշապատի պար»
  • «Էքսպրոմտ» և «Վաղարշապատի պար»
  • Երկու պիես «Վեց պատկեր»-ից՝ ներառյալ «Տոկատը» կամ «Սասունցիների» պարը
  • «Կապրիչիո»
  • «Պոեմ»
  1. XIX դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն /Շուբերտ, Շոպեն, Շուման, Մենդելսոն, Բրամս, Գունո, Լիստ/,
  2. XX դարի կոմպոզիտորի ստեղծագործություն /տվյալ ստեղծագործության նոտաները տրամադրվում են ժյուրիին/:

 

Դիտեք կամ ներբեռնեք նոտաները սեղմելով վերնագրի վրա

Պրելյուդ

Պոեմ

Երիտասարդ հոտաղների պարը

Էքսպրոմտ

Էլեգիա

Վաղարշապատի պար

Կապրիչիո

Մեղեդի

Վեց պատկեր

Մտորում

Հումորեսկ

 

Հայաստանի Հանրապետություն, 0014

ք. Երևան, Ազատության պող. 18

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ

 

Մրցույթի կազմկոմիտե

Հեռախոս՝ (0037410) 28 53 20

Հեռահոս/ֆաքս՝ (0037410) 28 29 79

Կայքէջ՝ www. kamerton.am

Էլ․ հասցե՝ solist@kamerton.am

                                                                     

Հայտ

Առցանց հայտը լրացվում է «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության www.kamerton.am կայքում  և www.ababajanyan.am մրցույթի պաշտոնական կայք էջում:

• Հայտը ուղարկելուց հետո դուք կստանաք նամակ հաստատման մասին:

• Հայտը հաստատվում է վճարման սկանավորված անդորրագրի ստանալուց հետո:

• Մրցույթի պայմաններին չհամապատասխանող հայտ ներկայացնելու  դեպքում մասնակիցը կստանա նամակ` որտեղ նշված կլինեն  մերժման պատճառները:

• Մասնակիցն իրավունք ունի նոր հայտ ներկայացնել առանց վերավճարման: Արդեն կատարված վճարման անդորրագիրը կցվում է նոր հայտին:

! Հարգելի մասնակիցներ, խնդրում ենք ուշադիր լրացնել հայտը: Հայտում նշած ձեր տվյալները կներառվեն մասնակցության դիպլոմների և հավաստագրերի մեջ: Բացի այդ, ձեզ հետ հետադարձ կապը՝ իրականացվելու է հիմնվելով ձեր տրամադրած տեղեկատվության վրա:

Ուշադրություն՝ հայտերի ընդունման ժամկետն է 2021 թ. հունիսի 1- ից նոյեմբերի 7-ը ներառյալ:

Անուն, Ազգանուն  

 
Ծննդյան ամսաթիվ  

 
Ուսումնական հաստատություն

 
Ուսուցիչ

 
Նախկին մրցանակներ

 


 




Տարիքային խումբ
Ծրագիր
Ծրագիր
Երկիր  
Քաղաք  
Հասցե

 
Էլ. փոստ  

 
Հեռախոս

 

 
Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն  

 
Վճարման անդորրագրի պատճեն  

 
Հղում վիդեոյին