ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Առկա ձևաչափով «ԿԱՄԵՐՏՈՆ - ՍՈԼԻՍՏ» մրցույթին կարող են մասնակցել ՀՀ , Արցախի և արտասահմանյան քաղաքացիներ:
2. Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 01.11.2019 թ.:
3. Մրցույթը կանցկացվի 2019 թ. նոյեմբերի 15-20-ը, Երևան քաղաքում:
4. Մրցույթին կարող են մասնակցել պատանի կատարողներ, ովքեր ծնվել են 2003 թ. նոյեմբերի 15-ից հետո:
5. «ԿԱՄԵՐՏՈՆ - ՍՈԼԻՍՏ» մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով, տարիքային խմբերով և կատարողական ծրագրերով
- Առաջին տարիքային խումբ՝ մինչև 12 տարեկան (ներառյալ)
ծրագիր՝ Յ. Ս. Բախ – Կոնցերտ f-moll, BWV 1056, 1-ին մաս
- Երկրորդ տարիքային խումբ՝ 13-15 տարեկան (ներառյալ)
ծրագիր՝ Յ. Ս. Բախ – Կոնցերտ d-moll, BWV 1052, 1-ին մաս
Հայտ
- Առաջին տարիքային խումբ՝ մինչև 12 տարեկան (ներառյալ), (միայն մեկ ստեղծագործություն՝ ըստ ընտրության)
ծրագիր՝ Յ. Ս. Բախ – Կոնցերտ a-moll, BWV 1041, 1-ին մաս
Ա. Վիվալդի – Կոնցերտ a-moll, op. 3, 1-ին մաս
- Երկրորդ տարիքային խումբ՝ 13-15 տարեկան (ներառյալ), (նշել միայն կոնցերտի 1-ին կամ 2-րդ և 3-րդ մասերը)
ծրագիր՝ Ա. Վիվալդի – «Տարվա եղանակները», «Գարուն», E-dur, op. 8, 1-ին մաս
Ա. Վիվալդի – «Տարվա եղանակները», «Գարուն», E-dur, op. 8, 2-րդ և 3-րդ մասերը
Հայտ
Մեկ տարիքային խումբ՝ մինչև 15 տարեկան (ներառյալ)
ծրագիր՝ Գ. Գոլտերման – Կոնցերտ d-moll, op. 76, 1-ին մաս
Հայտ
Մեկ տարիքային խումբ՝ մինչև 15 տարեկան (ներառյալ)
ծրագիր՝ Յ. Ս. Բախ – «Մենուետ և սկերցո» h-moll, BWV 1067
Հայտ
- Առաջին տարիքային խումբ՝ մինչև 12 տարեկան (ներառյալ) (միայն մեկ ստեղծագործություն՝ ըստ ընտրության)
ծրագիր՝ Նեապոլիտանական երգ - «Papagallo»
Նեապոլիտանական երգ - «Lu cardillo»
- Երկրորդ տարիքային խումբ՝ 13-15 տարեկան (ներառյալ), (միայն մեկ ստեղծագործություն՝ ըստ ընտրության)
ծրագիր՝ Նեապոլիտանական երգ - «Nun me sceta»
Նեապոլիտանական երգ - «Tu, ca nun chiagne»
Հայտ
6. Մրցույթն անցնում է մեկ փուլով:
7. Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր:
8. Մրցույթի մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է այբբենական կարգով:
9. Օտարերկրյա մասնակիցները հրավերը ստանալուց հետո ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան:
10. Բոլոր մասնակիցներն իրենք են հոգում իրենց ճանապարհածախսն ու կեցությունը:
11. Մրցույթը կանցնի Երևան քաղաքում: Անցկացման կոնկրետ վայրը՝ ըստ անվանակարգերի, կհայտարարվի մրցույթից 10 օր առաջ:
12. Մրցույթի կազմկոմիտեն իրեն է վերապահում մրցութային ելույթների բոլոր տեսակի ձայնագրման և նկարահանման իրավունքները:
13. Մասնակիցների համար սահմանված է մասնակցության վճար:
14. Մասնակցության վճարը փոխանցվում է հետևյալ հաշվեհամարներին.
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»
Հաշվեհամար ՀՀ դրամով փոխանցումների համար. 220303350627000
Հաշվեհամար Եվրոյով փոխանցումների համար. 220303350338002
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Նպատակը` «Կամերտոն-Սոլիստ» մրցույթ
մասնակցի անունը, ազգանունը:
15. Մրցույթի մասնակցության վճարի չափը՝
- ՀՀ և Արցախի քաղաքացիների համար՝ 7000 ՀՀ դրամ,
- Արտասահմանյան քաղաքացիների համար՝ 30 եվրո:
16. Անհրաժեշտ է անդորրագրի պատճենը ներկայացնել մրցույթի կազմկոմիտեին կամ ուղարկել solist@kamerton.am հասցեին:
17. Վճարումը կատարվում է ոչ ուշ, քան հայտերի ընդունման ժամկետի վերջին օրը (հայտերի ընդունման ժամկետը՝ 01.09.2019 թ. - 1.11.2019 թ.): Հակառակ դեպքում հայտը չեղարկվում է:
18. Մրցույթին չներկայանալու, այլ պայմանների խախտման դեպքում մասնակցության վճարը վերադարձի ենթակա չէ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Յուրաքանչյուր անվանակարգի և տարիքային խմբի համար սահմանված են դիպլոմներ, մրցանակներ.
- Գրան - պրի՝ Կամերային նվագախմբի հետ ելույթի հնարավորություն
- Առաջին մրցանակ` Դափնեկրի դիպլոմ
- Երկրորդ մրցանակ` Դափնեկրի դիպլոմ
- Երրորդ մրցանակ` Դափնեկրի դիպլոմ
- Դիպլոմ
- Խրախուսական մրցանակներ
- Մասնակցության վկայականներ
Ժյուրին կարող է սահմանել հատուկ մրցանակներ:
Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակները:
Ժյուրիի որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման: