Սուրեն Զաքարյան /ժյուրիի նախագահ/- հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Ծնվել է Երևանում, երաժիշտների ընտանիքում:
1981-ին ավարտել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, 1983-ին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Լ. Վլասենկոյի դասարան): Միջազգային մրցույթների դափնեկիր է:
1985-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարան):
Հեղինակ է բազմաթիվ կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներում: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:
Գրեթե երկու տասնամյակ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնը: Դասավանդում է, իրականացնում մեթոդական գործունեություն՝ խորհրդատվություններ, վարպետաց դասեր: Ուսանողներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են:
Պարբերաբար հանդես է գալիս հանրապետական և միջազգային մրցույթների ժյուրիի կազմում:
Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: |