ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԵՐԳԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սեղմելով մեծ մրցանակակրի, իսկ որոշ տարիքային խմբերում I մրցանակակիրների անվան վրա հնարավոր կլինի դիտել ելույթի տեսագրությունը:
I տարիքային խումբ
I возрастная категория
|
№
|
Անուն Ազգանուն
Name Surname
|
Մրցանակային տեղ
Prize place
|
Երկիր
Country
|
1
|
Մաքսիմ Գրիգորյան
|
I մրցանակ
|
Հայաստան
|
2
|
Նինո Օկինաշվիլի
Nino Okinashvili
|
I մրցանակ
1st prize
|
Վրաստան
Georgia
|
3
|
Անի Սարգսյան
|
I մրցանակ
|
Հայաստան
|
4
|
Մարիաննա Հայրապետյանց
|
I մրցանակ
|
Ռուսաստան
Россия
|
5
|
Անի Հայրապետյան
|
II մրցանակ
|
Արցախ
|
6
|
Անահիտ Ոսկանյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
7
|
Միլենա Ներսիսյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
8
|
Էլիդա Յոլյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
9
|
Սեյրան Դովլաթբեկյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
10
|
Արեն Իսրաելյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
11
|
Դավիթ Պետրոսյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
12
|
Ռաֆայել Թումանյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
13
|
Լիա Ղազարյան
|
III մրցանակ
|
Արցախ
|
14
|
Անգելինա Օհանյան
Ангелина Оганян
|
III մրցանակ
III премия
|
Ռուսաստան
Россия
|
15
|
Տիգրան Հովհաննիսյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
16
|
Նարե Աբրահամյան
|
IV մրցանակ
|
Արցախ
|
17
|
Մերի Գրիգորյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
18
|
Մանե Մարտիրոսյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
19
|
Էլինա Կոծինյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
20
|
Գաբիա Օկեանա Գրիցյուտե
Gabija Okeana Griciūtė
|
IV մրցանակ
4th prize
|
Литва
Lithuania
|
21
|
Ալեք Կյուրեղյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
22
|
Սուրեն Թունյան
|
IV մրցանակ
|
Արցախ
|
23
|
Մարիա Արզումանյան
|
IV մրցանակ
|
Արցախ
|
24
|
Լիզա Ավետիսյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
25
|
Գարիկ Ասլանյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
26
|
Աննա Ղարիբյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
27
|
Վահան Հովհաննիսյան
|
V մրցանակ
|
Հայաստան
|
28
|
Էդուարդ Հովհաննիսյան
|
V մրցանակ
|
Հայաստան
|
29
|
Հրաչյա Մովսիսյան
|
V մրցանակ
|
Հայաստան
|
30
|
Նատալի Սաֆարյան
|
Դիպլոմ
|
Հայաստան
|
31
|
Հովհաննես Մկրտչյան
|
Դիպլոմ
|
Հայաստան
|
32
|
Էլեն Մկրտչյան
|
Դիպլոմ
|
Հայաստան
|
II տարիքային խումբ
II возрастная категория
|
№
|
Անուն Ազգանուն
Name Surname
|
Մրցանակային տեղ
Prize place
|
Երկիր
Country
|
1
|
Նարինե Մաթևոսյան
|
Մեծ Մրց.
|
Հայաստան
|
2
|
Լևոն Ալմասյան
|
I մրցանակ
|
Հայաստան
|
3
|
Սեդա Սեյրանյան
|
I մրցանակ
|
Հայաստան
|
4
|
Արփի Գևորգյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
5
|
Մարիամ Բաբայան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
6
|
Ալեն Նազարյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
7
|
Աննա Գրիգորյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
8
|
Մարիա Գասպարյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
9
|
Լուսինե Ավագյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
10
|
Մարիա Խանդանյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
11
|
Գայանե Վարդանյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
12
|
Ալբերտ Անդրեասյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
13
|
Ալեն Մանուկյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
14
|
Աննա Հակոբյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
15
|
Կարեն Նալբանդյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
16
|
Միլենա Վարդանյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
17
|
Գարիկ Առաքելյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
18
|
Լաուրա Հովհաննիսյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
19
|
Միլենա Սիմոնյան
Милена Симонян
|
IV մրցանակ
IV премия
|
Ռուսաստան
Россия
|
20
|
Լարիսա Պռազյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
21
|
Վահրամ Հովհաննիսյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
22
|
Պավել Խաչատուրյան
Павел Хачатрян
|
IV մրցանակ
IV премия
|
Վրաստան
Georgia
|
23
|
Գարեգին Մարգարյան
|
V մրցանակ
|
Հայաստան
|
24
|
Մանե Քոթանյան
|
V մրցանակ
|
Հայաստան
|
25
|
Մարիա Կարապետյան
|
V մրցանակ
|
Հայաստան
|
26
|
Նարե Մուրադյան
|
V մրցանակ
|
Հայաստան
|
27
|
Էրիկ Գասպարյան
|
V մրցանակ
|
Հայաստան
|
III տարիքային խումբ
III возрастная категория
|
№
|
Անուն Ազգանուն
Name Surname
|
Մրցանակային տեղ
Prize place
|
Երկիր
Country
|
1
|
Էլինա Բադալյան
|
I մրցանակ
|
Հայաստան
|
2
|
Իռեն Բաղդասարյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
3
|
Հրաչյա Խաչատրյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
4
|
Մարկ Հայրապետյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
5
|
Ալվարդ Հակոբյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
6
|
Ազատ Հովհաննիսյան
|
II մրցանակ
|
Հայաստան
|
7
|
Վարդան Ալեքսանյան
Вардан Алексанян
|
II մրցանակ
II премия
|
Ռուսաստան
Россия
|
8
|
Աննա Գրիգորյան
|
III մրցանակ
|
Հայաստան
|
9
|
Լիլիա Մեխակյան
|
IV մրցանակ
|
Հայաստան
|
ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԵՐԳԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝
ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
15-20 ՄԱՅԻՍԻ, 2021
ք. Երևան
Հիմնադիրներ
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
«Կամերտոն» մշակութային և հասարակական կազմակերպություն
Աջակիցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ՝ Երվանդ Երզնկյան
ՀՀ Պետական ջազային նվագախումբ գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր
արտիստ՝ Արմեն Հյուսնունց
Երևանի ոսկերչական գործարան -1 «Գնոմոն»
ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ
Լրացավ տաղանդավոր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջն այս կապակցությամբ, նախաձեռնում է Առնո Բաբաջանյանի էստրադային երգերի մրցույթ-փառատոն:
Բաբաջանյանն իր ժամանակի մարմնավորումն էր: Նրա ստեղծագործական ժառանգությունը կենսականության, վառ կերպարայնության, հզոր ներուժի և խորը բովանդակության մի ամբողջություն է: Անկախ նրանից՝ ինչ ոճական ուղղվածություն ունի ստեղծագործությունը, այն միշտ գտնում է դեպի ունկնդրի հոգին տանող ուղիներ:
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը մշտապես տոգորված է եղել կոմպոզիտորի արվեստով: Սկսած 1996 թվականից, մեր հաստատության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, անցկացվել է Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների 6 հանրապետական, իսկ 2011 թվականից՝ 5 միջազգային մրցույթ-փառատոն։ Մրցութ-փառատոներն ունեցել են մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Լիտվա, Ֆրանսիա, Ավստրալիա, ԱՄՆ, Սիրիա, Իրան, Չինաստան։
Նպատակը, որ միավորել է բոլորին, Առնո Բաբաջանյանի երաժշտության տոն կազմակերպելն էր՝ կոմպոզիտորի սիրելի Երևանում։
ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել պատանի և երիտասարդ կատարողներ՝ տարբեր երկրներից։
- Մասնակիցների ելույթները ունկնդրվում են տեսանյութով, մայիսի 15-ից 20-ը։
- Մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք տարիքային խմբերով.
- առաջին տարիքային խումբ`մինչև 14 տարեկան ներառյալ
- երկրորդ տարիքային խումբ`15-ից 18 տարեկան ներառյալ
- երրորդ տարիքային խումբ`19-ից 25 տարեկան ներառյալ
- Մրցույթ-փառատոնը տեղի կունենա մեկ փուլով:
- Ժյուրին, մրցույթից դուրս կարգով, կարող է նաև լսել տարիքային խմբերից դուրս անհատ կատարողների և անսամբլային /երկու և ավելի կատարողներ/ ելույթներ: Լավագույն ելույթները կարժանանան դիպլոմի և կպարգևատրվեն: Մասնակցության վճարը՝ տե՛ս «Ֆինանսական պայմաններ» բաժնում.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար.ՀՀ քաղաքացիների համար՝
- առաջին տարիքային խումբ -10000 /տաս հազար/ ՀՀ դրամ,
- երկրորդ տարիքային խումբ -12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ,
- երրորդ տարիքային խումբ - 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
Օտարերկրյա քաղաքացիների համար՝
- առաջին տարիքային խումբ - 30 /երեսուն/ EUR,
- երկրորդ տարիքային խումբ - 35 /երեսունհինգ/ EUR,
- երրորդ տարիքային խումբ - 40 /քառասուն/ EUR:
Մրցույթից դուրս՝ անսամբլային կազմերի համար՝
- 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ՝ ՀՀ քաղաքացիների համար,
- 50 /հիսուն/ EUR օտարերկրյա քաղաքացիների համար:
Մրցույթից դուրս՝ անհատ կատարողների համար
- 15000 /տասնըհինգ հազար/ ՀՀ դրամ՝ ՀՀ քաղաքացիների համար,
- 40 /քառասուն/ EUR օտարերկրյա քաղաքացիների համար:
Խնդրում ենք վճարումը կատարելիս հաշվի առնել բանկային ծառայավճարը:
Մասնակցության վճարը փոխանցվում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հետևյալ հաշվեհամարներին.
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների համար
1. ՀՀ դրամով փոխանցումների համար. 220303350627000
2. Եվրոյով փոխանցումների համար. 220303350338002
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Նպատակը` «Բաբաջանյան -100» մրցույթ, մասնակցի անունը, ազգանունը:
Արտասահմանյան քաղաքացիների համար
Վճարման ռեկվիզիտներ՝
Թղթակից բանկ: Commerzbank, AG
Address: 60261 Frankfurt am Main, Germany
SWIFT: COBADEFF
Ստացողի բանկ: ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT: AGCAAM22
Թղթակցային հաշիվ: 400888012200
Ստացողի հաշվեհամար: AM220303350338002
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Նպատակը` «Բաբաջանյան- 100» մրցույթ, մասնակցի անունը, ազգանունը:
Մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Առաջին տարիքային խումբ
Գրան Պրի - հուշամեդալ
Առաջին մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Դիպլոմ
Երկրորդ տարիքային խումբ
Գրան Պրի - հուշամեդալ
Առաջին մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Դիպլոմ
Երրորդ տարիքային խումբ
Գրան Պրի - հուշամեդալ
Առաջին մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Դիպլոմ
Մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն, լավագույն մասնակիցների համար, սահմանել է դրամական մրցանակներ և նվերներ բոլոր տարիքային խմբերում:
Այն մասնակիցներն, ովքեր մրցանակային տեղեր չեն գրավի, կստանան մասնակցության վկայականներ:
Օտարերկրյա մասնակիցներին պատվոգրերն ուղարկվում են էլ. փոստով:
Ժյուրիի կազմում ներգրավված են էստրադային-ջաղային կատարողական արվեստի հայտնի և վաստակավոր ներկայացուցիչներ, երաժիշտներ՝ ովքեր աշխատել և շփվել են Առնո Բաբաջանյանի հետ:
Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ չկիսել մրցանակները:
Ժյուրիի որոշումները վերջնական են և ենթակա չեն վերանայման:
Մրցույթ-փառատոնի լավագույն մասնակիցները /Գրան Պրի և 1-ին մրցանակ/ հնարավորություն կունենան ելույթ ունենալ Մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությանը՝ Գալա համերգին նաև մրցույթ-փառատոնի աջակիցներ՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ՝ Երվանդ Երզնկյան) կամ ՀՀ Պետական ջազային նվագախմբի (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արմեն Հյուսնունց) հետ միասին:
Գալա համերգի անցկացման մանրամասների մասին կտեղեկացվի կայքի հայտարարություններում:
Օտարերկրյա մասնակիցների Գալա համերգին մասնակցելու անհնարինության դեպքում, համերգի ժամանակ նրանց կատարումները կհնչեն տեսանյութով:
Լավագույն կատարումները կտեղադրվեն www.kamerton.am կայքում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Պահանջվող փաստաթղթերն են՝
- մասնակցության հայտ (լրացվում է առցանց, www.kamerton.am կայքում),
- ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
- տեսագրություն/ներ/ ՝ երկու երգերի կատարումներով:
ԾՐԱԳԻՐ
Առաջին տարիքային խումբ /մինչև 14 տարեկան/
- Առնո Բաբաջանյանի 1 երգ,
- այլ կոմպոզիտորի 1 երգ:
Երգերը պետք է լինեն տարաբնույթ, կարող են կատարվել ցանկացած ձևաչափով՝ մինուսային ֆոնոգրամով, դաշնամուրի նվագակցությամբ, նվագախմբի հետ և այլն:
Երկրորդ տարիքային խումբ /15-ից 18 տարեկան ներառյալ/
- Առնո Բաբաջանյանի 2 տարաբնույթ երգ /կարող են կատարվել ցանկացած ձևաչափով՝ մինուսային ֆոնոգրամով, դաշնամուրի նվագակցությամբ, նվագախմբի հետ և այլն/:
Երրորդ տարիքային խումբ /19-ից 25 տարեկան ներառյալ/
Առնո Բաբաջանյանի 2 տարաբնույթ երգ, որոնցից՝
- 1 երգ՝ նորքոհիշյալ պարտադիր երգացանկից՝ դաշնամուրային նվագակցությամբ, առանց միկրոֆոնի.
Երգերի նոտաները տեղադրված են մրցույթ-փառատոնի կայքում
- 2-րդ երգը՝ ըստ մասնակցի ընտրության /կարող է կատարվել ցանկացած ձևաչափով՝ մինուսային ֆոնոգրամով, դաշնամուրի նվագակցությամբ, նվագախմբի հետ և այլն/,
Ստեղծագործությունները կատարվում են անգիր։
ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Տեսագրությունը պետք է լինի սկզբից մինչև վերջ, առանց ընդհատումների և մոնտաժի:
- Մասնակիցը, ինչպես նաև նվագակցողը պետք է տեսանելի լինեն կադրում:
- Կատարումից առաջ մասնակիցը, դեմքով դեպի տեսախցիկը պետք է հայտարարի իր անունը, ազգանունը, տարիքային խումբը, ստեղծագործության հեղինակն ու անվանումը`ավարտելով հետևյալ խոսքերով. «Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնի համար»:
- Ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր:
- Տեսագրությունը, որը չի համապատասխանի վերը նշված պահանջներին, չի ընդունվի:
Հայտերն ընդունվում են մինչև 2021 թ․մայիսի 10-ը։
Մրցույթի կազմկոմիտե
Հեռախոս՝ (0037410) 28 53 20
Հեռահոս/ֆաքս՝ (0037410) 28 29 79
Կայքէջ՝ www. kamerton.am
Էլ․ հասցե՝ solist@kamerton.am