«ԿԱՄԵՐՏՈՆ-ՍՈԼԻՍՏ» ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Հայաստան, Երևան
2022 թվական, նոյեմբերի 12-22
www.kamerton.am
Դիտել կամ ներբեռնել մրցույթի պայմանները
Մրցույթը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով (ըստ մասնակցի ընտրության), մեկ փուլով
- Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը:
- Լրիվ հայտն անհրաժեշտ է ուղարկել solist@kamerton.am էլեկտրոնային հասցեին:
- Ժյուրիի որոշումները կհրապարակվեն յուրաքանչյուր անվանակարգի ունկնդրման հաջորդ օրը:
«Կամերտոն» ՀԿ հետ սույն մրցույթի շրջանակներում համագարծակցում են՝
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը,
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կամերային նվագախումբը,
Դիլիջանի UWC DILIJAN COLLEGE միջազգային դպրոցը,
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցը, Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը:
Մրցույթի նպատակները և խնդիրները
Մրցույթն անցկացվում է երիտասարդ տաղանդավոր կատարողների բացահայտման, ինչպես նաև այլ երկրների հետ Հայաստանի մշակութային համագործակցության սերտացման նպատակով:
Մրցույթի պայմանները
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով:
Բոլոր անվանակարգերի մասնակիցները կատարում են երկու տարաբնույթ ստեղծագործություն: Անվանակարգերն են՝
- Ակադեմիական երգեցողություն
- Դաշնամուր
- Փողային գործիքներ
- Լարային գործիքներ (այդ թվում՝ կիթառ)
- Քանոն
Թույլատրվում են անսամբլային կատարումներ թվարկված բոլոր անվանակարգերում:
Տարիքային խմբեր
Խումբ A. մինչև 10 տարեկան, ծրագրի տևողությունը՝ մինչև 10 րոպե:
Խումբ B. 11-13 տարեկան, ծրագրի տևողությունը՝ մինչև 15 րոպե:
Խումբ C. 14-16 տարեկան, ծրագրի տևողությունը՝ մինչև 15 րոպե:
Խումբ D. 17-19 տարեկան, ծրագրի տևողությունը՝ մինչև 20 րոպե:
Խումբ E. 20-22 տարեկան, ծրագրի տևողությունը՝ մինչև 20 րոպե:
Մրցանակներ
«Կամերտոն» ՀԿ նախատեսում է դրամական պարգև յուրաքանչյուր անվանակարգի Գրան Պրիի արժանացած մասնակցի/մասնակիցների համար:
Հատուկ մրցանակ և հուշանվերներ «Կամերտոն» ՀԿ կողմից
Ելույթ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կամերային նվագախմբի հետ:
Մասնակցություն համերգներին Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում (համերգների ամսաթվերը կնշանակվեն՝ հաշվի առնելով երկրի էպիդեմիոլոգիական դրությունը): Վարպետության դասեր ժյուրիի անդամների և վաստակաշատ մանկավարժների մոտ:
Շնորհակալագրեր՝ Գրան Պրիի, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի արժանացած մասնակիցների ուսուցիչներին և նվագակցողներին:
Ելույթի գնահատումը
Մրցութային ելույթի ընդհանուր ամենաբարձր գնահատականը 100 միավորն է: Գրան Պրի – 100 միավոր
1-ին մրցանակի դափնեկիր - 90-99 միավոր 2-րդ մրցանակի դափնեկիր - 80-89 միավոր 3-րդ մրցանակի դափնեկիր - 70-79 միավոր 4-րդ մրցանակի դափնեկիր - 60-69 միավոր 5-րդ մրցանակի դափնեկիր - 50-59 միավոր Դիպլոմանտ - 40-49 միավոր
Ավելի ցածր միավոր ստացած մասնակիցներին տրվում է մասնակցության վկայական: Դիպլոմները և շնորհակալագրերն ուղարկվում են էլեկտրոնային տարբերակով:
Դափնեկիրների և Գրան Պրի մրցանակակիրների ելույթները տեղադրվում են մրցույթի պաշտոնական կայքէջում:
Ժյուրի
Ժյուրիի կազմում են բարձրակարգ մասնագետներ, կոնսերվատորիաների պրոֆեսորներ, հանրահայտ կատարողներ:
Ժյուրիի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
Ժյուրին իրավունք ունի.
- կիսել մրցանակը մասնակիցների միջև,
- շնորհել ոչ բոլոր մրցանակները,
- չշնորհել Գրան Պրի,
- շնորհել Գրան Պրի՝ ոչ բոլոր անվանակարգերում:
Մրցույթի անցկացման պայմաններ
- Մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է ըստ այբբենական կարգի:
- Առցանց մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է ըստ հայտերի տրման հերթականության:
- Առկա լսումները բաց են բոլոր ցանկացողների համար:
- Առկա ձևաչափի արտասահմանյան մասնակիցներին տրամադրվում է փորձասենյակ և մեկ ակուստիկ փորձի հնարավորություն:
Տեսագրության պահանջները առցանց ձևաչափի համար
- Մինչ ծրագրի կատարումը մասնակիցը՝ տեսախցիկի առաջ, հայտարարում է իր անունը,
ազգանունը, տարիքային խումբը, ավարտում հետևյալ արտահայտությամբ. «Կամերտոն-Սոլիստ մրցույթի համար»:
- Տեսագրության մեջ պիտի լավ տեսանելի լինեն մասնակցի դեմքը և ձեռքերը:
- Բոլոր ստեղծագործությունները կատարվում են անգիր:
- Մրցութային տեսագրությունը մասնակիցը տեղադրում է YouTube հարթակում:
- Տեսագրության ձայնի մշակում, տեսանյութի մոնտաժ չի թույլատրվում:
- Տեսանյութի YouTube-յան հղումն անհրաժեշտ է ուղարկել solist@kamerton.am էլեկտրոնային հասցեով /ուղարկվում են նաև մասնակցի նկարը, անձը հաստատող փաստաթղթի և վճարման կտրոնի սքանները/:
Վերոհիշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն ընդունվում:
Հայտը ներառում է.
- Լուսանկար, անձը (և տարիքը) հաստատող փաստաթղթի (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) սքանը, մասնակցության վճարի կտրոնի սքանը (մասնակցության վճարը՝ բանկային փոխանցմամբ) և եթե առցանց ձևաչափի մասնակցություն է՝ նաև ելույթի տեսագրությունը /այս բոլորը ուղարկվում է՝ solist@kamerton.am էլ.հասցեին/
- Լրացված Google-ձևաթուղթ (հղումը՝ https://forms.gle/QXKxUMctxp1ywkYc9 Արտասահմանյան մասնակիցը վիզա ստանալու համար պետք է դիմի իր երկրում գործող Հայաստանի դեսպանատուն կամ հյուպատոսարան:
Ճանապարհածախսը և կեցությունը՝ Հայաստանում վճարում է մասնակիցը:
Մասնակցության վճարը ՀՀ և Արցախի քաղաքացիների համար
Խումբ A. մինչև 10 տարեկան – 10000 ՀՀ դրամ
Խումբ B. 11-13 տարեկան – 10000 ՀՀ դրամ
Խումբ C. 14-16 տարեկան – 10000 ՀՀ դրամ
Խումբ D. 17-19 տարեկան – 15000 ՀՀ դրամ
Խումբ E. 20-22 տարեկան – 15000 ՀՀ դրամ
Անսամբլային կատարումները՝ բոլոր անվանակարգերի համար մինչև 4 մասնակից– 20000 ՀՀ դրամ, 4- ից ավել մասնակիցների դեպքում- 30000 ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը արտասահմանյան քաղաքացիների համար
Խումբ A. մինչև 10 տարեկան – 30 եվրո
Խումբ B. 11-13 տարեկան – 40 եվրո
Խումբ C. 14-16 տարեկան – 40 եվրո
Խումբ D. 17-19 տարեկան – 50 եվրո
Խումբ E. 20-22 տարեկան – 50 եվրո
Անսամբլային կատարումները՝ բոլոր անվանակարգերի համար մինչև 4 մասնակից– 70 եվրո , 4- ից ավել մասնակիցների դեպքում- 90 եվրո:
Լրացուցիչ (երկրորդ) անվանակարգում մասնակցության վճարը՝ հիմնական անվանակարգի 50%- ի չափով:
ՀՀ և ԱՀ քաղաքացիները վճարում են ՀՀ դրամով՝ հետևյալ հաշվեհամարին.
220303350627000 /ACBA bank/
Ստացող. «Կամերտոն» մշակութային հասարարական կազմակերպություն Նպատակ. «Կամերտոն - Սոլիստ մրցույթ», մասնակցի անուն, ազգանուն
Արտերկրի քաղաքացիների համար.
Վճարման ռեկվիզիտներն են euro- ով վճարման համար՝
Թղթակից բանկ. Commerzbank, AG
Հասցե. 60261 Frankfurt am Main, Germany SWIFT: COBADEFF
Թղթակից հաշիվ. 400888012200 Ստացողի հաշիվը. AM220303350338002
Ստացող. «Կամերտոն» մշակութային հասարարական կազմակերպություն Նպատակ. «Կամերտոն - Սոլիստ մրցույթ», մասնակցի անուն, ազգանուն
Վճարման ռեկվիզիտներն են ռուբլի- ով վճարման համար՝
Банк корреспондент:
АО Райффайзенбанк Москва, Россия БИК: 044525700
К/С : 30101810200000000700 SWIFT: RZBMRUMM
Банк получателя:
АКБА БАНК ОАО SWIFT code: AGCAAM22
корреспондентский счет в АО Райффайзенбанк: 30111810300000000041
Получатель:
Номер счета получателя: 220303350106958
Ստացող. «Կամերտոն» մշակութային հասարարական կազմակերպություն Նպատակ. «Կամերտոն - Սոլիստ մրցույթ», մասնակցի անուն, ազգանուն ՎՃԱՐԵԼԻՍ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԲԱՆԿԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԸ:
Մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ:
Կոնտակտներ
Հայաստանի Հանրապետություն, 0014 Երևան, Ազատության պող. 18
«Կամերտոն» մշակութային հասարարական կազմակերպություն Հեռախոս՝ (0037410) 28 53 20
Կայքէջ. www.kamerton.am
Էլ. հասցե. solist@kamerton.am