ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏԱՆԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ
VII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՈւՆԻՍԻ 24 - ՀՈՒԼԻՍԻ 1, 2023 թ.
www.ababajanyan.am
Մրցույթ-փառատոնի պայմանները PDF ձևաչափով ներբեռնելու կամ տպելու համար սեղմեք այստեղ
Հիմնադիրներ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
Աջակիցներ
«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Picsart ընկերություն
Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել առցանց google-ձևով և ուղարկել մինչև 2023թ. հունիսի 5-ը։
- Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի ու արտերկրի պատանի և երիտասարդ դաշնակահարներ։
- Մրցույթ-փառատոնն անցկացվում է երկու ձևաչափով՝
առկա` հայաստանաբնակ մասնակիցների համար,
առցանց՝ արտերկրի մասնակիցների համար։
Արտերկրի մասնակիցները ցանկության դեպքում կարող են մասնակցել առկա ձևաչափով:
- Ֆորս-մաժորային պայմաններում մրցույթ-փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով՝ բոլոր մասնակիցների համար:
- Առցանց ձևաչափով մասնակիցների լսումները կանցկացվեն տեսագրություններով:
- Առցանց ձևաչափով մասնակիցները ներկայացնում են YouTube-ում հրապարակված տեսագրության հղումը՝ կցելով հայտին։
- Մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք տարիքային խմբով.
- Պատանեկան Ա խումբ - մինչև 11 տարեկան մասնակիցներ՝ ծնված 2011թ․ հուլիսի 1-ից հետո,
- Պատանեկան Բ խումբ - 12-15 տարեկան մասնակիցներ՝ ծնված 2007թ․ հուլիսի 1-ից հետո,
- Երիտասարդական խումբ - 16-20 տարեկան մասնակիցներ՝ ծնված 2002թ. հուլիսի 1-ից հետո:
- Պատանեկան Ա և Բ խմբերում մրցույթ-փառատոնը անցկացվում է մեկ փուլով:
- Երիտասարդական տարիքային խմբում մրցույթ-փառատոնը անցկացվում է երկու փուլով. Երկրորդ փուլ անցնում են առաջին փուլի մասնակիցների ընդհանուր թվի 50 %։
- Նախորդ մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակակիրները նույն տարիքային խմբում հանդես գալ չեն կարող:
- Բոլոր ստեղծագործությունները կատարվում են անգիր:
- Մրցույթ-փառատոնի բոլոր դրամական պարգևները հավասարապես կիսվում են մասնակցի և նրա ուսուցչի միջև:
- Այն մասնակիցները, ովքեր չեն արժանանա դիպլոմի կամ դափնեկրի կոչման, կստանան մրցույթ-փառատոնի մասնակցության վկայական:
- Առցանց ձևաչափով մասնակիցների դիպլոմները կտրվեն էլեկտրոնային տարբերակով:
- Առկա ձևաչափով մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Առցանց ձևաչափով մասնակիցների տեսագրությունների ունկնդրումը կանցակցվի ըստ հայտերի ընդունման հերթականության:
Երիտասարդական խմբում ելույթների հերթականությունը երկու փուլերում նույնն է։
- Մրցույթ-փառատոնը կանցկացվի Երևան քաղաքի լավագույն համերգային դահլիճներում:
Թե՛ առկա, թե՛ առցանց ելույթները հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար:
- Երիտասարդական խմբի մասնակիցներին, յուրաքանչյուր փուլից առաջ, տրվում է մեկ ակուստիկ փորձի հնարավորություն:
- Մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը վճարում են իրենք՝ մասնակիցները:
- Մրցույթ-փառատոնի հեռարձակման, տեսագրության և ձայնագրության հեղինակային իրավունքը պատկանում է միայն մրցույթ-փառատոնի կազմկոմիտեին:
- Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար սահմանված է մասնակցության վճար, որը անհրաժեշտ է կատարել «ԱԿԲԱԲԱՆԿ»-ի, հետևյալ հաշվեհամարներին.
ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները վճարում են ՀՀ դրամով՝ հետևյալ հաշվեհամարին.
220303350627000 /ACBA bank/
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն:
Նպատակը` «Դաշնակահարների մրցույթ», մասնակցի անունը, ազգանունը:
Արտասահմանյան քաղաքացիների համար վճարման ռեկվիզիտներ՝
euro- ով վճարման համար՝
Թղթակից բանկ. Commerzbank, AG
Հասցե. 60261 Frankfurt am Main, Germany SWIFT: COBADEFF
Թղթակից հաշիվ. 400888012200 Ստացողի հաշիվը. AM220303350338002
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն:
Նպատակը` «Դաշնակահարների մրցույթ», մասնակցի անունը, ազգանունը:
ռուբլի- ով վճարման համար՝
Банк корреспондент:
АО Райффайзенбанк Москва, Россия БИК: 044525700
К/С : 30101810200000000700 SWIFT: RZBMRUMM
Банк получателя:
АКБА БАНК ОАО SWIFT code: AGCAAM22
корреспондентский счет в АО Райффайзенбанк: 30111810300000000041
Номер счета получателя: 220303350106958
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն:
Նպատակը` «Դաշնակահարների մրցույթ», մասնակցի անունը, ազգանունը:
Մասնակցության վճարը ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիների համար.
Պատանեկան Ա խումբ - 8000 ՀՀ դրամ
Պատանեկան Բ խումբ - 12000 ՀՀ դրամ
Երիտասարդական խումբ - 18000 ՀՀ դրամ
Մասնակցության վճարը արտասահմանյան քաղաքացիների համար.
Պատանեկան Ա խումբ - 80 եվրո
Պատանեկան Բ խումբ - 120 եվրո
Երիտասարդական խումբ - 180 եվրո
Խնդրում ենք վճարելիս հաշվի առնել բանկային միջնորդավճարը:
Մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Մրցույթի բոլոր տարիքային խմբերի համար սահմանված է միայն մեկ Մեծ մրցանակ- 1000 ԱՄՆ դոլարի* չափով:
Առաջին մրցանակ - 100 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ
Երկրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Դիպլոմ
Առաջին մրցանակ - 400 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ
Երկրորդ մրցանակ - 300 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - 200 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Հինգերորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Դիպլոմ
Առաջին մրցանակ – 700 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ և Ոսկե մեդալ
Երկրորդ մրցանակ - 500 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Երրորդ մրցանակ - 300 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ
Չորրորդ մրցանակ - դափնեկրի դիպլոմ
Դիպլոմ
*Դրամական մրցանակները կտրամադրվեն համարժեք ՀՀ դրամով:
Սահմանված են հատուկ մրցանակներ և պարգևներ.
- Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կողմից՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար մրցանակ, յուրաքանչյուր տարիքային խմբում:
- Մրցանակ «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից:
- Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սահմանել է հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի 120- ամյա հոբելյանի կապակցությամբ՝ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար՝ ծրագրում ներառված լինելու պարագայում։
Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակները:
Ժյուրին իրավունք ունի ընդհատել ելույթը՝ ստեղծագործությունների կատարման համար սահմանված ժամանակը գերազանցելու պարագայում:
Ժյուրիի որոշումը վերջնական է և ենթական չէ վերանայման:
ՀԱՅՏԻ Ձև /լրացնելու համար սեղմեք այստեղ/
ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ /առցանց ձևաչափի համար/
- Յուրաքանչյուր խմբում անհրաժեշտ տեսագրությունների քանակն է.
- «Ա» խումբ - մեկ տեսագրություն,
- «Բ» խումբ - մեկ տեսագրություն,
- Երիտասարդական խումբ - երկու տեսագրություն (յուրաքանչյուր փուլի համար` մեկական):
- Ստեղծագործությունների կատարման միջև տեսագրությունը չպետք է ընդհատվի և մոնտաժվի՝ առկա և առցանց մասնակիցների ելույթների իրավահավասար պայմաններ ապահովելու նպատակով։
- Մասնակցի դեմքը և ձեռքերը պետք է պարզորոշ տեսանելի լինեն:
- Կատարումից առաջ մասնակիցը, դեմքով դեպի տեսախցիկը պետք է հայտարարի իր անունը, ազգանունը, տարիքային խումբը և հետևյալ տեքսը. «Առնո Բաբաջանյանի անվան դաշնամուրային VII մրցույթ-փառատոնի համար»:
- Տեսագրությունը, որը չի համապատասխանի վերը նշված պահանջներին, չի ընդունվի:
ԾՐԱԳԻՐ
Պատանեկան Ա խումբ
/մինչև 11 տարեկան ներառյալ/
Մասնակիցը ներկայացնում է ազատ ծրագիր՝ 8-12 րոպե տևողության՝ Ա. Բաբաջանյանի մեկ ստեղծագործության պարտադիր ներառմամբ:
Պատանեկան Բ խումբ
/12-ից մինչև 15 տարեկան ներառյալ/
Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 15-20 րոպե տևողությամբ՝ ներառյալ.
- սոնատի կամ սոնատինի առաջին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Կլեմենտի/,
- Ա. Բաբաջանյանի մեկ ստեղծագործություն,
- մեկ կամ երկու տարաբնույթ ստեղծագործություն՝ մասնակցի ընտրությամբ:
Երիտասարդական խումբ
/16-ից մինչև 20 տարեկան ներառյալ/
1-ին փուլ
Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 15-20 րոպե տևողության՝ ներառյալ.
- մեկ վիրտուոզ էտյուդ /Շոպեն, Լիստ, Ռախմանինով, Սկրյաբին, Դեբյուսի և Լիգետի/,
- դասական սոնատի առաջին մաս /Հայդն, Մոցարտ, Բեթհովեն/,
- հայ կոմպոզիտորի կամ մասնակցի ազգության կոմպոզիտորի ստեղծագործություն /տվյալ ստեղծագործության նոտաները տրամադրվում են ժյուրիին/:
2-րդ փուլ
Մասնակիցը ներկայացնում է ծրագիր՝ 15-20 րոպե տևողության՝ ներառյալ.
- Ա. Բաբաջանյանի հետևյալ ստեղծագործությունների ցանկից որևէ կետ՝ ըստ մասնակցի ընտրության.
- «Պրելյուդ» և «Վաղարշապատի պար»
- «Էքսպրոմտ» և «Վաղարշապատի պար»
- Երկու պիես «Վեց պատկեր»-ից՝ ներառյալ «Տոկատը» կամ «Սասունցիների» պարը
- «Կապրիչիո»
- «Պոեմ»
- XIX դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն /Շուբերտ, Շոպեն, Շուման, Մենդելսոն, Բրամս, Գունո, Լիստ, Չայկովսկի/,
- XX-XXI դդ. կոմպոզիտորի ստեղծագործություն /տվյալ ստեղծագործության նոտաները տրամադրվում են ժյուրիին/:
Դիտեք կամ ներբեռնեք նոտաները սեղմելով վերնագրի վրա
Պրելյուդ
Պոեմ
Երիտասարդ հոտաղների պարը
Էքսպրոմտ
Էլեգիա
Վաղարշապատի պար
Կապրիչիո
Մեղեդի
Վեց պատկեր
Մտորում
Հումորեսկ
Հայաստանի Հանրապետություն, 0014
ք. Երևան, Ազատության պող. 18
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
Մրցույթի կազմկոմիտե
Հեռախոս՝ (0037410) 28 53 20
Բջջ. հեռախոս՝ (0037491) 78 13 70
Կայքէջ՝ www.ababajanyan.am
Էլ․ հասցե՝ solist@kamerton.am