«ԿԱՄԵՐՏՈՆ-ՍՈԼԻՍՏ» ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ
4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Հայաստան, Երևան
2024 թվական, մայիսի 10-20
www.kamerton.am
Մրցույթի պայմանները PDF ձևաչափով ներբեռնելու կամ տպելու համար սեղմեք այստեղ
Մրցույթը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով (ըստ մասնակցի ընտրության), մեկ փուլով:
Մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել առցանց google-ձևով /սեղմել այստեղ/ և ուղարկել մինչև 2024 թ․ մայիսի 1-ը ներառյալ:
«Կամերտոն» ՀԿ հետ սույն մրցույթի շրջանակներում համագործակցում են՝
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը,
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կամերային նվագախումբը:
Մրցույթի նպատակները և խնդիրները
Մրցույթն անցկացվում է պատանի և երիտասարդ շնորհալի կատարողների բացահայտման, դասական երաժշտության և դասական նվագարանների խթանման, ինչպես նաև այլ երկրների հետ մշակութային համագործակցության սերտացման նպատակով:
Անվանակարգեր
- Դաշնամուր
- Փողային և հարվածային գործիքներ (քսիլոֆոն, մարիմբա)
- Լարային գործիքներ (այդ թվում՝ կիթառ)
Ծրագիր
Բոլոր անվանակարգերի մասնակիցները կատարում են երկու տարաբնույթ ստեղծագործություն կամ Կոնցերտ (I մաս կամ II, III մասեր):
Տարիքային խմբեր
Խումբ A մինչև 10 տարեկան ներառյալ, ծրագրի տևողությունը՝ մինչև 10 րոպե:
Խումբ B 11-13 տարեկան ներառյալ, ծրագրի տևողությունը՝ մինչև 12 րոպե:
Խումբ C 14-16 տարեկան ներառյալ, ծրագրի տևողությունը՝ մինչև 15 րոպե:
Պայմաններ
- Մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է ըստ այբբենական կարգի:
- Առցանց մասնակիցների ելույթների հերթականությունը որոշվում է ըստ հայտերի տրման հերթականության:
- Լսումները բաց են բոլոր ցանկացողների համար:
- Առկա ձևաչափի արտասահմանյան մասնակիցներին տրամադրվում է փորձասենյակ
Մրցանակներ
Մեծ մրցանակակիր (Գրան պրի)
1-ին մրցանակի դափնեկիր
2-րդ մրցանակի դափնեկիր
3-րդ մրցանակի դափնեկիր
4-րդ մրցանակի դափնեկիր
5-րդ մրցանակի դափնեկիր
Դիպլոմանտ
Մրցանակային տեղ չզբաղեցրած մասնակիցներին տրվում է մասնակցության վկայական:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն յուրաքանչյուր անվանակարգի ունկնդրման օրը «Կամերտոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքի մրցույթներ բաժնում և ֆեյսբուքյան էջում:
Հատուկ մրցանակներ
Հատուկ մրցանակներ և հուշանվերներ լավագույն մասնակիցներին։
Ժյուրիի կողմից ընտրված մասնակիցների համերգային ելույթներ։
Համերգ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Վարպետության դասեր ժյուրիի անդամների և վաստակաշատ մանկավարժների մոտ:
Ելույթ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի կամերային նվագախմբի հետ:
Շնորհակալագրեր լավագույն մասնակիցների ուսումնական հաստատություններին և ուսուցիչներին։
Առցանց ձևաչափի մասնակիցների դիպլոմները և շնորհակալագրերը կուղարկվեն էլեկտրոնային տարբերակով:
Դափնեկիրների և Գրան Պրի մրցանակակիրների ելույթները կտեղադրվեն մրցույթի պաշտոնական կայքէջում:
Ժյուրի
Ժյուրիի կազմում են բարձրակարգ մասնագետներ, կոնսերվատորիաների պրոֆեսորներ, հանրահայտ կատարողներ:
Ժյուրիի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
Ժյուրին իրավունք ունի՝
- կիսել մրցանակը մասնակիցների միջև,
- շնորհել ոչ բոլոր մրցանակները։
Առցանց մասնակիցների տեսագրության պահանջները
- Մինչ ծրագրի կատարումը մասնակիցը՝ տեսախցիկի առաջ, հայտարարում է իր անունը, ազգանունը, տարիքային խումբը, ավարտում հետևյալ արտահայտությամբ. «Կամերտոն-Սոլիստ 4-րդ միջազգային մրցույթի համար»:
- Տեսագրության մեջ պիտի տեսանելի լինեն մասնակցի դեմքը և ձեռքերը:
- Բոլոր ստեղծագործությունները կատարվում են անգիր:
- Մրցութային տեսագրությունը մասնակիցը տեղադրում է YouTube հարթակում և հղումը կցում հայտին:
- Տեսագրության ձայնի մշակում, տեսանյութի մոնտաժ չի թույլատրվում:
Վերոհիշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն ընդունվում:
Հայտ
Լրացվում է Google-ձևաթղթով /սեղմել այստեղ/ որում կցվում են հետևյալ ֆայլերը՝
- լուսանկար
- անձը հաստատող փաստաթղթի (ծննդյան վկայական կամ անձնագիր, կամ նույնականացման քարտ) լուսապատճենված տարբերակ
- մասնակցության վճարի կտրոնի լուսապատճենը (մասնակցության վճարը՝ բանկային փոխանցմամբ)
- ելույթի տեսագրություն։
Արտասահմանյան մասնակիցը վիզա ստանալու համար պետք է դիմի իր երկրում գործող Հայաստանի դեսպանատուն կամ հյուպատոսարան:
Ճանապարհածախսը և կեցությունը Հայաստանում՝ վճարում է մասնակիցը:
Մասնակցության վճարը ՀՀ քաղաքացիների համար
A Խումբ – 8000 ՀՀ դրամ
B Խումբ – 10000 ՀՀ դրամ
C Խումբ – 10000 ՀՀ դրամ
Մասնակցության վճարը արտասահմանյան քաղաքացիների համար
A Խումբ – 30 եվրո
B Խումբ – 40 եվրո
C Խումբ – 50 եվրո
ՀՀ քաղաքացիները վճարում են ՀՀ դրամով՝ հետևյալ հաշվեհամարին. 220303350627000
Ստացող՝ «Կամերտոն» մշակութային հասարարական կազմակերպություն
Նպատակ՝ «Կամերտոն - Սոլիստ մրցույթ», մասնակցի անուն, ազգանուն
Արտերկրի քաղաքացիների համար.
Ռեկվիզիտներն են euro- ով վճարման համար՝
Թղթակից բանկ. Commerzbank, AG
Հասցե. 60261 Frankfurt am Main, Germany
SWIFT: COBADEFF
Թղթակից հաշիվ՝ 400888012200
Ստացողի հաշիվը՝ AM220303350338002
Ստացող՝ «Կամերտոն» մշակութային հասարարական կազմակերպություն
Նպատակ՝ «Կամերտոն - Սոլիստ մրցույթ», մասնակցի անուն, ազգանուն
Ռեկվիզիտներն են ռուբլի- ով վճարման համար՝
Банк корреспондент:
АО Райффайзенбанк
Москва, Россия
БИК: 044525700
К/С : 30101810200000000700
SWIFT: RZBMRUMM
Банк получателя:
АКБА БАНК ОАО
SWIFT code: AGCAAM22
корреспондентский счет в АО Райффайзенбанк: 30111810300000000041
Получатель:
Номер счета получателя: 220303350106958
Получатель: Культурно-общественная организация "Камертон".
Цель: "Конкурс ""Камертон- Солист" (имя, фамилия участника)
ՎՃԱՐԵԼԻՍ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԲԱՆԿԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԸ:
Մասնակցությունից հրաժարվելու դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ:
Հետադարձ կապ
Հայաստանի Հանրապետություն, 0014
Երևան, Ազատության պող. 18
«Կամերտոն» մշակութային հասարարական կազմակերպություն
Հեռախոս՝ (0037410) 28 53 20
Կայքէջ. www.kamerton.am
Էլ. հասցե. solist@kamerton.am
«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության գործունեությանը և մրցույթների պատմությանը կարող եք ծանոթանալ կազմակերպության պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում