«ԿԱՄԵՐՏՈՆ - ՍՈԼԻՍՏ»
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ II ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ
20-25 ՓԵՏՐՎԱՐԻ 2021
Մրցույթի կազմակերպիչ – «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Մրցույթի աջակիցներ
ՀՀ Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Կամերտոն մշակութային հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս «Կամերտոն - Սոլիստ» ժողովրդական երգի և ազգային նվագարանների կատարողական արվեստի միջազգային II առցանց մրցույթ-փառատոնի նախաձեռնությամբ:
Մրցույթի նպատակն է՝ շնորհալի պատանի կատարողների բացահայտումը, նրանց կատարողական ունակությունների կատարելագործումը, գեղագիտական ճաշակի զարգացումը, աճող սերնդի շրջանում ազգային գործիքային կատարողական արվեստի տարածումը, ազգային նվագարանների պրոպագանդումը:
Լավագույն մասնակիցները կմնան Կամերտոն մշակութային հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում, կմասնակցեն վարպետաց դասերի, կներգրավվեն տարատեսակ մշակութային նախագծերում:
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 24 տարեկան (ներառյալ) կատարողներ:
Մրցույթի անվանակարգերն են՝ բոլոր ազգային նվագարանները, երգեցողությունը:
«Կամերտոն - Սոլիստ» ժողովրդական երգի և ազգային նվագարանների կատարողական արվեստի միջազգային II առցանց մրցույթ-փառատոնի լավագույն կատարողներին, ՀՀ- ում կարանտինային ռեժիմի ավարտից հետո, ընձեռվելու է հնարավորություն՝ ելույթ ունենալ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ՝ իբրև մենակատար:
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Մրցույթը կանցկացվի 2021 թ փետրվարի 20-25-ը :
- Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. փետրվարի 15-ը:
- Մրցույթին կարող են մասնակցել պատանի կատարողներ, ովքեր ծնվել են 1996 թ. փետրվարի 20-ից հետո:
- Մրցույթ-փառատոնը կանցկացվի մեկ փուլով:
- Մրցույթ-փառատոնին ներկայացվող ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր:
- Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում- հայտում ներառել you tube- յան հղումը :
- Մրցույթ-փառատոնը տեղի կունենա Երևան քաղաքում:
- Գալա-համերգները տեղի կունենան Երևանում կարանտինային ռեժիմի ավարտից հետո:
- Գրան-պրիի և I մրցանակի արժանացած մասնակիցները ժյուրի որոշմամբ կստանան հնարավորություն՝ ելույթ ունենալու Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ եզրափակիչ Գալա-համերգներից մեկում. Երևանում:
- Բացի անվանակարգի հաղթողից, ժյուրիի որոշմամբ Գալա-համերգին կարող է մասնակցել նաև մեկ այլ մասնակից:
- Օտարերկրյա մասնակիցները Գալա-համերգների հրավեր ստանալուց հետո ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան:
- Բոլոր մասնակիցներն իրենք են հոգում իրենց ճանապարհածախսն ու կեցությունը:
- Գալա-համերգներին առնչվող այլ մանրամասները կհայտարարվեն նախորոք կայքէջի՝ www.kamerton.am միջոցով:
- Մասնակիցների համար սահմանված է մասնակցության վճար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Արցախի քաղաքացիների համար՝ մասնակցությունն անվճար է։
ՀՀ քաղաքացիների համար՝ 10000 ՀՀ դրամ մասնակցության վճարը փոխանցվում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»- ի հետևյալ հաշվեհամարներին.
1. ՀՀ դրամով փոխանցումների համար. 220303350627000
2. Եվրոյով փոխանցումների համար. 220303350338002
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Նպատակը` «Կամերտոն-Սոլիստ» մրցույթ, մասնակցի անունը, ազգանունը:
Արտասահմանյան քաղաքացիների համար՝ 40 եվրո:
Վճարման ռեկվիզիտներ՝
Թղթակից բանկ: Commerzbank, AG
Address: 60261 Frankfurt am Main, Germany
SWIFT: COBADEFF
Ստացողի բանկ: ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT: AGCAAM22
Թղթակցային հաշիվ: 400888012200
Ստացողի հաշվեհամար: AM220303350338002
Ստացող`«Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպություն
Նպատակը` «Կամերտոն-Սոլիստ» մրցույթ, մասնակցի անունը, ազգանունը:
Վճարումը կատարվում է ոչ ուշ, քան հայտերի ընդունման ժամկետի վերջին օրը (հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. փետրվարի 15-ը): Հակառակ դեպքում հայտը չեղարկվում է:
Որևէ պայմանի խախտման դեպքում մասնակցության վճարը չի վերադարձվում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Յուրաքանչյուր անվանակարգի և տարիքային խմբի համար սահմանված են դիպլոմներ, մրցանակներ.
Մեծ մրցանակ ( Գրան- պրի)
- Առաջին մրցանակ` Դափնեկրի դիպլոմ
- Երկրորդ մրցանակ` Դափնեկրի դիպլոմ
- Երրորդ մրցանակ` Դափնեկրի դիպլոմ
- Չորրորդ մրցանակ` Դափնեկրի դիպլոմ
- Հինգերորդ մրցանակ` Դափնեկրի դիպլոմ
- Դիպլոմ
- Մասնակցության վկայականներ
- Խրախուսական մրցանակներ
Ժյուրին կարող է սահմանել հատուկ մրցանակներ:
Ժյուրին իրավունք ունի չշնորհել կամ կիսել մրցանակները:
Ժյուրիի որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:
Ժյուրիի կազմի մեջ մտնում են՝ պրոֆեսորներ, անվանի մանկավարժմեր, միջազգային մրցույթների դափնեկիրներ :
Մասնակիցները գնահատվում են հետևյալ կերպ՝
Գրան-պրի` շնորհվում է այն մասնակցին, ով վաստակել է 99-100 միավոր
Առաջին մրցանակ` 90-98 միավոր
Երկրորդ մրցանակ` 80-89 միավոր
Երրորդ մրցանակ՝ 70-79 միավոր
Չորրորդ մրցանակ՝ 60-69 միավոր
Հինգերորդ մրցանակ՝ 50-59 միավոր
Դիպլոմ՝ 40- 49 միավոր
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն փետրվարի 26-28-ը, www.kamerton.am կայքի «Մրցույթներ» բաժնում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- մասնակցության հայտ /լրացվում է առցանց/
- ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը,
- Մասնակցության վճարի անդորրագրի պատճենը:
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ, ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ, ԾՐԱԳՐԵՐ
Անվանակարգեր
|
Տարիքային խմբեր
|
Ծրագիր
|
Կատարման տևողություն
|
Բոլոր ազգային նվագարանները
|
7-10 ներառյալ
|
Երկու տարաբնույթ ստեղծագործություն
|
մինչև 10 րոպե
|
11-14 ներառյալ
|
15-18 ներառյալ
|
19-24 ներառյալ
|
մինչև 12 րոպե
|
Ժողովրդական երգերի կատարողներ
|
7-10 ներառյալ
|
Երկու տարաբնույթ ստեղծագործություն
|
մինչև 10 րոպե
|
11-14 ներառյալ
|
15-18 ներառյալ
|
19-24 ներառյալ
|
ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Տեսագրությունը պետք է լինի սկզբից մինչև վերջ աոանց ընդհատումների և մոնտաժի:
2. Պետք է տեսանելի լինեն մասնակցի դեմքը, ձեռքերը, գործիքը և նվագակցողը.
3. Կատարումից առաջ մասնակիցը, դեմքով դեպի տեսախցիկը պետք է հայտարարի իր անունը, ազգանունը, տարիքային խումբը, ստեղծագործության հեղինակն ու անվանումը `ավարտելով ««Կամերտոն-Սոլիստ» առցանց մրցույթ-փառատոնի համար» բառերով.
4. Մրցույթին ներկայացված ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր.
5. . Տեսագրությունը, որը չի համապատասխանի վերը նշված կանոններին, չի ընդունվի:
Հետադարձ կապ
Երևան, Ազատության 18,
Մրցույթի կազմկոմիտե
հեռ.` (0037410) 28 53 20
էլեկտրոնային փոստ՝ solist@kamerton.am
Կայքէջ՝ www.kamerton.am